Ցոյց տուր կառուցուածքը

Հրապարակման մանրամասներ:

Պարբերականը հիմնադրվել է 2003 թ. փետրվարի 26-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, սկզբում՝ «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր», այնուհետև՝ «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր», «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» վերնագրերով: «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառված է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում: Պարբերականի նպատակը գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացման և լուսաբանման միջոցով ագրարային ոլորտի խնդիրներին ուղղված գիտական լուծումներ առաջադրելն է: Հիմք ընդունելով պարբերականի մասնագիտական ուղղվածությունը, նպատակը և վերնագիրը բովանդակությանն առավել համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ 2019 թ. մայիսի 16-ին համալսարանի գիտական խորհուրդը որոշել է այն վերանվանել «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», որը «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» պարբերականի իրավահաջորդն է: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականը հրատարակվում է տարվա ընթացքում չորս անգամ՝ անգլերեն առանձին, հայերեն և ռուսերեն միասնական համարներով, յուրաքանչյուր եռամսյակը մեկ:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Ագրոգիտություն և տեխնոլոգիա=Agriscience and Technology= Агронаука и технология

Հրապարակման ամսաթիւ:

2020

Հատոր:

1/69

ISSN:

2579-2822

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկութիւն:

Авагян Г. В.

Վերնագիր:

Պտղատուների բակտերիալ այրվածք. զարգացման առանձնահատկությունները և պայքարի միջոցառումները

Այլ վերնագիր:

Бактериальный ожог плодовых деревьев: особенности развития и меры борьбы ; Bacterial Fire Blight of Fruit Trees: Its Development Peculiarities and Struggling Measures

Ստեղծողը:

Ավագյան, Գ. Վ.

Համատեղ հեղինակները:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Աջակից(ներ):

Գլխավոր խմբագիր՝ Հ. Ս. Ծպնեցյան

Խորագիր:

Ագրոնոմիա և ագրոէկոլոգիա

Չվերահսկուող բանալի բառեր:

բակտերիալ այրվածք ; խնձորենի ; կենսացիկլ ; ֆունգիցիդ ; արդյունավետություն

Ծածկոյթ:

63-67

Ամփոփում:

Հոդվածում ներկայացված են Erwinia amylovora բակտերիայի զարգացման կենսացիկլը, ինչպես նաև խնձորենու որոշ սորտերի վարակվածությունը բակտերիալ այրվածքով: Համեմատաբար ցածր վարակընկալություն է գրանցվել Ռեդ դելիշես, միջին վարակընկալություն՝ Գոլդեն դելիշես, բարձր վարակընկալություն՝ Գրանի սմիթ, Ֆուջի, Այդոռեդ, Ջոնաթան, Մուտսու, Բանան ձմեռային և Ջոնագոլդ սորտերի մոտ: Կանխարգելիչ միջոցառումների հիման վրա փորձարկված ֆունգիցիդներից հակաբակտերիալ ակտիվություն ցուցաբերել է միայն պղնձի օքսիքլորիդը՝ ապահովելով 70,8-76,9 % կենսաբանական արդյունավետություն:
В статье представлены биологический цикл развития бактерии Erwinia amylovora, а также пораженность некоторых сортов яблони бактериальным ожогом. Сравнительно низкая восприимчивость зафиксирована у сорта Ред Делишес, средняя восприимчивость – у сорта Голден Делишес, высокая восприимчивость – у сортов Гренни Смит, Фуджи, Айдаред, Джонатан, Мутсу, Банан зимний и Джонаголд. На основании профилактических мероприятий, среди испытанных фунгицидов антибактериальную активность показал только оксихлорид меди, обеспечив биологическую эффективность порядка 70.8 %-76.9 %.
Bacterial Fire Blight of Fruit Trees: Its Development Peculiarities and Struggling Measures The article considers the life cycle development of the bacteria Erwinia amylovora, as well as the infestation rate of some apple tree varieties with the bacterial fire blight. Relatively lower susceptibility has been recorded in the apple variety of Red Delicious, average susceptibility has been observed in that of Golden Delicious, while Granny Smith, Fuji, Idared, Jonathan, Mutsu, Winter Banana and Jonagold varieties have been distinguished by high susceptability. Among the fungicides tested for preventive measures only copper oxychloride has demonstrated antibacterial effect providing 70.8 %-76.9 % biological efficiency.

Հրատարակութեան վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀԱԱՀ հիմնադրամ

Տեսակ:

Հոդված

Ձեւաչափ:

pdf

Թուայնացում:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան