Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

Պարբերականը հիմնադրվել է 2003 թ. փետրվարի 26-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, սկզբում՝ «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր», այնուհետև՝ «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր», «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» վերնագրերով: «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառված է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում: Պարբերականի նպատակը գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացման և լուսաբանման միջոցով ագրարային ոլորտի խնդիրներին ուղղված գիտական լուծումներ առաջադրելն է: Հիմք ընդունելով պարբերականի մասնագիտական ուղղվածությունը, նպատակը և վերնագիրը բովանդակությանն առավել համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ 2019 թ. մայիսի 16-ին համալսարանի գիտական խորհուրդը որոշել է այն վերանվանել «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», որը «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» պարբերականի իրավահաջորդն է: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականը հրատարակվում է տարվա ընթացքում չորս անգամ՝ անգլերեն առանձին, հայերեն և ռուսերեն միասնական համարներով, յուրաքանչյուր եռամսյակը մեկ:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Ագրոգիտություն և տեխնոլոգիա=Agriscience and Technology= Агронаука и технология

Հրապարակման ամսաթիվ:

2021

Հատոր:

3/75

ISSN:

2579-2822

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկություն:

Ованнисян Н. Г., Соломонян А. К., Овеян З. О., Hovhannisyan N. G., Solomonyan A. K., Hoveyan Z. H.

Վերնագիր:

Այլընտրանքային հումքատեսակների օգտագործմամբ հացաթխման տեխնոլոգիայի մշակում

Այլ վերնագիր:

Разработка хлебопекарной технологии с использованием альтернативных видов сырья ; Development of Baking Technology by Using Alternative Raw Materials

Ստեղծողը:

Հովհաննիսյան, Ն. Գ. ; Սոլոմոնյան, Ա. Կ. ; Հովեյան, Զ. Հ.

Համատեղ հեղինակները:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Աջակից(ներ):

Գլխավոր խմբագիր՝ Հ. Ս. Ծպնեցյան

Խորագիր:

Սննդագիտություն և տեխնոլոգիա

Չվերահսկվող բանալի բառեր:

հաց ; տեխնոլոգիա ; հաճարի ալյուր ; անանուխի էքստրակտ ; բաղադրագիր

Ծածկույթ:

321-325

Ամփոփում:

Ներկայումս հացի շուկան տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ ավելի է ընդլայնվում: Հացի նոր, ոչ ավանդական տեսակներն ունեն լայն պահանջարկ: Հետազոտությունների ընթացքում լրացուցիչ հումքատեսակների՝ հաճարի ալյուրի և անանուխի էքստրակտի կիրառմամբ կրճատվել են խմորման ու հասունացման տևողությունները, ստացվել է որակյալ, օգտակար, սպառողական բարձր հատկություններով հաց։ Բացի այդ՝ հավելյալ տեխնոլոգիական սարքավորումներ և ներդրումներ չեն պահանջվում: Ֆունկցիոնալ նշանակության հացամթերքի առաջարկվող տեխնոլոգիան կարող է ներդրվել արտադրության մեջ:
В настоящее время хлебный рынок расширяется благодаря улучшению технологий. Новые, нетрадиционные виды хлеба имеют широкий спрос. В результате исследования при применении дополнительных видов сырья - полбяной муки и экстракта мяты - сократилось время замеса и созревания теста, был получен качественный, полезный хлеб с высокими потребительскими свойствами. Кроме того не требуется дополнительных технологических устройств и инвестиций. Предлагаемая для хлебных изделий технология функционального назначения может быть внедрена в производство.
The grain market is currently being expanded due to the technological development. The new and nontraditional bread types are in great demand now. When applying supplemental raw materials during the research, such as spelt flour and mint extract, fermentation and maturation times are reduced, and high quality, useful bread products with high consumer properties are produced. Besides, no additional technological equipment and investments are required. Thus, the recommended functional bread production technology can be introduced in the production sector.

Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀԱԱՀ հիմնադրամ

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Թվայնացում:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան