Object structure

Publication Details:

Պարբերականը հիմնադրվել է 2003 թ. փետրվարի 26-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, սկզբում՝ «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր», այնուհետև՝ «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր», «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» վերնագրերով: «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառված է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում: Պարբերականի նպատակը գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացման և լուսաբանման միջոցով ագրարային ոլորտի խնդիրներին ուղղված գիտական լուծումներ առաջադրելն է: Հիմք ընդունելով պարբերականի մասնագիտական ուղղվածությունը, նպատակը և վերնագիրը բովանդակությանն առավել համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ 2019 թ. մայիսի 16-ին համալսարանի գիտական խորհուրդը որոշել է այն վերանվանել «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», որը «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» պարբերականի իրավահաջորդն է: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականը հրատարակվում է տարվա ընթացքում չորս անգամ՝ անգլերեն առանձին, հայերեն և ռուսերեն միասնական համարներով, յուրաքանչյուր եռամսյակը մեկ:

Journal or Publication Title:

Ագրոգիտություն և տեխնոլոգիա=Agriscience and Technology= Агронаука и технология

Date of publication:

2021

Volume:

3/75

ISSN:

2579-2822

Official URL:


Additional Information:

Арутюнян С. С., Матевосян Л. Г., Harutyunyan S. S., Matevosyan L. G.

Title:

Խաղողի տնկարկներից ազոտի, ֆոսֆորի և կալիումի արտադրական օտարումը հողապահպանման սև ցել համակարգում

Other title:

Производственный вынос азота, фосфора и калия из насаждений винограда в системе сохранения почвы «черный пар» ; Industrial Extraction of Nitrogen, Phosphorus and Potassium from Vineyards in the Bare Fallow System of Soil Conservation

Creator:

Հարությունյան, Ս. Ս. ; Մաթևոսյան, Լ. Գ.

Corporate Creators:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Contributor(s):

Գլխավոր խմբագիր՝ Հ. Ս. Ծպնեցյան

Subject:

Ագրոնոմիա և ագրոէկոլոգիա

Uncontrolled Keywords:

խաղող ; սորտ ; հիմնական սննդատարրեր ; արտադրական օտարում ; սև ցել

Coverage:

274-278

Abstract:

Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի խաղողի Կանգուն և Հաղթանակ սորտերի տնկարկներում 2018-2020 թթ. ուսումնասիրվել է վազերի կողմից հիմնական սննդատարրերի արտադրական օտարումը հողապահպանման սև ցել համակարգում: Հետազոտությունները ցույց են տվել, որ Կանգուն սորտի 7 տ/հա բերքի և վեգետատիվ զանգվածի դեպքում օտարվում են 35 կգ N, 9 կգ P2O5 և 34 կգ K2O, իսկ Հաղթանակ սորտի 10 տ/հա բերքի և վեգետատիվ զանգվածի դեպքում՝ համապատասխանաբար 49, 15 և 67 կգ: Սև ցելի պայմաններում տեղի են ունենում սննդատարրերի ոչ արտադրական կորուստներ, ինչը պետք է հաշվի առնել պարարտանյութերի չափաքանակները որոշելիս:
На виноградных насаждениях сортов Кангун и Ахтанак села Талворик Армавирской области в 2018-2020 гг. был изучен производственный вынос основных питательных элементов в системе сохранения почвы “черный пар”. Исследования показали, что при урожае в 7 т/га и соответствующей вегетативной массе сорта Кангун вынос N составил 35 кг, P2O5 - 9кг и K2O - 34 кг, а у сорта Ахтанак при 10 т/га урожае и эквивалентной вегетативной массой соответственно - 49, 15 и 67 кг. Однако, надо учитывать также, что в условиях “чёрного пара” происходят значительные непроизводственные потери питательных элементов, которые необходимо учитывать при определении доз удобрений.
In 2018-2020 the industrial extraction of primary nutrients from the vineyards of grape varieties “Kangun” and “Haghtanak” cultivated in the Talvorik community of Armavir region was investigated in conditions of bare fallow system of soil conservation. According to the investigations, in case of 7 t/ha yield and vegetative mass of the “Kangun” variety, 35 kg N, 9 kg P2O and 34 kg K2O is extracted, while in case of 10 t/ha yield and vegetative mass of the “Haghtanak” variety 49 kg, 15 kg and 67 kg respective nutrients are discharged. In bare fallow conditions non-industrial nutrient losses are also recorded, which should be considered when determining the doses of fertilizers.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀԱԱՀ հիմնադրամ

Type:

Հոդված

Format:

pdf

Digitization:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան