Object structure

Publication Details:

Պարբերականը հիմնադրվել է 2003 թ. փետրվարի 26-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, սկզբում՝ «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր», այնուհետև՝ «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր», «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» վերնագրերով: «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառված է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում: Պարբերականի նպատակը գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացման և լուսաբանման միջոցով ագրարային ոլորտի խնդիրներին ուղղված գիտական լուծումներ առաջադրելն է: Հիմք ընդունելով պարբերականի մասնագիտական ուղղվածությունը, նպատակը և վերնագիրը բովանդակությանն առավել համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ 2019 թ. մայիսի 16-ին համալսարանի գիտական խորհուրդը որոշել է այն վերանվանել «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», որը «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» պարբերականի իրավահաջորդն է: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականը հրատարակվում է տարվա ընթացքում չորս անգամ՝ անգլերեն առանձին, հայերեն և ռուսերեն միասնական համարներով, յուրաքանչյուր եռամսյակը մեկ:

Journal or Publication Title:

Ագրոգիտություն և տեխնոլոգիա=Agriscience and Technology= Агронаука и технология

Date of publication:

2021

Volume:

3/75

ISSN:

2579-2822

Official URL:


Additional Information:

Бабаян, А. О., Babayan A. H.

Title:

Երևանի զբոսայգիների բուրավետ ծառատեսակների մի քանի նոր վնասատուներ. դրանց դեմ կենսաբանական պայքարի միջոցառումներ

Other title:

Несколько новых вредителей душистых пород деревьев в парках Еревана: меры биологической борьбы против них ; Several New Pests of Fragrant Tree Species in Yerevan Parks: Biological Control Measures

Creator:

Բաբայան, Ա. Հ.

Corporate Creators:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Contributor(s):

Գլխավոր խմբագիր՝ Հ. Ս. Ծպնեցյան

Subject:

Ագրոնոմիա և ագրոէկոլոգիա

Uncontrolled Keywords:

ակացիայի գալամլակ ; ակացիայի սղոցող ; մարմարյա մլուկ ; Bacillus thuringiensis ; կենսաբանական պայքար

Coverage:

265-269

Abstract:

Երևանի զբոսայգիներում և պուրակներում իրականացված հետազոտությունների համաձայն՝ ակացիայի գալամլակի (Obolodiplosis robiniae), ակացիայի սղոցողի (Euura tibialis) և շագանակագույն մարմարյա մլուկի (Halyomorpha halys) կենսագործունեության արդյունքում բուրավետ ծառատեսակների աճը և զարգացումը դանդաղում են, դրանք կորցնում են նաև արտաքին գեղազարդային տեսքը: Բացի այդ՝ նպաստավոր պայմաններ են ստեղծվում այլ վնասատուների զարգացման համար: Ըստ փորձերի արդյունքների՝ BT մանրէաբանական պատրաստուկների նշված շտամները բավական արդյունավետ են, ուստի դրանք կարելի է կիրառել E. tibialis-ի, O. robiniae-ի և H. halys-ի դեմ նախատեսվող կենսաբանական և ինտեգրացված պայքարում:
Согласно исследованиям, проведенным в парках и садах Еревана, в результате жизнедеятельности акационной галлицы (Obolodiplosis robiniae), акационного пилильщика (Euura tibialis) и коричневого мраморного клопа (Halyomorpha halys), рост и развитие душистых пород деревьев замедляется, они теряют свою внешнюю декоративную привлекательность. Кроме того были созданы благоприятные условия для развития других вредителей. Согласно лабораторным исследованиям различных штаммов препарата BT, наиболее высокиие результаты показал штамм BT 26-70. В случае E. Tibialis - а смертность составляет 100 %, а в случаях O. Robiniae и H. Halys соответственно - 83,3 и 96,6 %.
According to the investigations conducted in the Yerevan parks and public gardens, the growth and development of the fragrant tree species are retarded due to the life activity of Obolodiplosis robiniae (black locust gall midge), Euura tibialis (sawflies) and Halyomorpha halys (brown marmorated stink bug); they also lose their decorative appearance. Besides, favorable conditions are created for the development of other pests. The results of trials have indicated that the mentioned strains of BT microbiological preparation are rather effective, and hence can be applied in the planned and integrated struggle against E. tibialis, O. robiniae and H. halys.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀԱԱՀ հիմնադրամ

Type:

Հոդված

Format:

pdf

Digitization:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան