Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2023

Number:

1 (667)

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Манасян Александр, Manasyan Alexander

Title:

Արցախ. տեղեկատվական պատերազմում և բանակցային խոսույթում անտեսված փաստարկներ

Other title:

Арцах: неучтенные аргументы в информационной войне и переговорном дискурсе ; Artsakh: Neglected Arguments in Information Warfare and Negotiation Discourse

Creator:

Մանասյան, Ալեքսանդր

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Subject:

Քաղաքականություն

Uncontrolled Keywords:

Լեռնային Ղարաբաղ ; Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ ; հակամարտության սկիզբ ; ինքնորոշման իրավունք ; անկախության հանրաքվեն՝ որպես սահմանների լեգիտիմության իրավական հիմք ; քաղաքական վարք ; Ղարաբաղյան հիմնախնդրի իրավական փաթեթ

Coverage:

317-334

Abstract:

Հակամարտող կողմերից ամեն մեկը, որպես կանոն, աշխատում է տեղեկատվական դաշտում ձևավորել կոնֆլիկտի՝ իր համար նպաստավոր կերպար և այն ներդնել հանրային գիտակցության մեջ: Դա հաճախ վճռորոշ նշանակություն է ստանում բանակցային գործընթացում և այն առաջարկություններում, որոնք միջնորդները ներկայացնում են կողմերին: Տեղեկատվական առճակատման հիմնական բնագծերը սովորաբար անցնում են հակամարտության էությանն ու առարկային վերաբերող բանալի հասկացություններով: Այդ հարցում մանրուքներ չեն լինում, և կողմերից պահանջվում են ոչ միայն ֆինանսական, այլև մտավոր ներդրումներ: Ղարաբաղյան հակամարտության շուրջ ԵԱՀԿ-ի հովանու տակ բանակցային գործընթացի՝ մոտ երեսուն տարվա փորձը ցույց է տալիս, որ հայկական կողմերին չի հաջողվել հետ մղել հակամարտության էության խեղաթյուրման՝ Բաքվի քարոզչական կեղծարարության մեքենայի գրոհները այնպիսի կարևոր թեմաներում, որոնք վերաբերում են հակամարտության սկզբին, հակամարտության կողմերին, փախստականությանը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքին (և սրանք դեռ բոլորը չեն): Այդպես մենք ինքներս նպաստեցինք հակամարտության անհայանպաստ կերպարի ձևավորմանը: Դրանք անցյալում չեն մնացել, և այսօր էլ դրանց ճշգրտումը դեռևս հրատապ է:
As a rule, each of the conflicting parties is working on creating a favorable image of the conflict in the information field and introducing it into the public consciousness. This often becomes decisive in the negotiation process and in the recommendations that the mediators present to the parties. Glazed frontiers of informational confrontation usually come out on key concepts about the essence and subject of the conflict. There are no trifles in this matter, and the parties are required not only financial, but also large intellectual investments. The experience of almost thirty years of negotiation process under the auspices of the OSCE on the Karabakh problem shows that the Armenian parties failed to repel the attacks of the Baku propaganda machine of falsification, which distorts the essence of the conflict in such important topics as the beginning of the conflict, the parties to the conflict, refugees, self-determination of peoples (that's not all). Thus, we ourselves contributed to the formation of an unfavorable image of the conflict for us. They have not re-mained in the past, and their clarification is relevant today.
Как правило, каждая из конфликтующих сторон работает над созданием благоприятного для себя образа конфликта в информационном поле и внедрением его в общественное сознание. Часто это приобретает решающее значение в переговорном процессе и в рекомендациях, которые посредники представляют сторонам. Информационное противоборство обычно касается ключевых понятий о сути и предмете конфликта. В этом вопросе мелочей не бывает, и от сторон требуются не только финансовые, но и большие интеллектуальные вложения. Опыт почти тридцатилетнего переговорного процесса под эгидой ОБСЕ по карабахской проблеме показывает, что армянским сторонам не удалось отразить атаки бакинской пропагандистской фальсификационной машины, искажающей суть конфликта в таких важных вопросах, как начало конфликта, стороны конфликта, беженцы, самоопределение народов (и это не все). Таким образом, мы сами способствовали формированию неблагоприятного для нас образа конфликта. Они не остались в прошлом, и их уточнение актуально и сегодня.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Identifier:

click here to follow the link

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան