Ցոյց տուր կառուցուածքը

Հրապարակման մանրամասներ:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Հրապարակման ամսաթիվ:

2023

Համար:

1 (667)

ISSN:

0320-8117

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկություն:

Даниелян Генрих, Danielyan Henrik

Վերնագիր:

Օրգովի ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի հնագիտական հուշարձանախմբի մշակութային լանդշաֆտը

Այլ վերնագիր:

Культурный ландшафт группы памятников Оргова в позднем бронзовом и раннем железном веках ; Cultural Landscape of the Orgov Archaeological Site Cluster during the Late Bronze and Early Iron Ages

Ստեղծողը:

Դանիելյան, Հենրիկ

Աջակից(ներ):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Խորագիր:

Հնագիտություն ; Ազգագրություն

Չվերահսկվող բանալի բառեր:

Արագած լեռ ; Օրգով ; ուշ բրոնզի դար ; վաղ երկաթի դար ; ամրացված բնակատեղի ; ամրոց-պահակակետ ; աշտարակատիպ կառույց

Ծածկույթ:

305-316

Ամփոփում:

Օրգով հնագիտական հուշարձանախումբը գտնվում է Ամբերդի գետահովտում։ Այստեղ առկա մեգալիթյան հուշարձանները ներկայացված են ինչպես «կիկլոպյան» ամրոցներով, այնպես էլ դամբարաններով, «սրբազան» ժայռափոր ճանապարհներով, վիշապ և մենաքար կոթողներով։ Համալիրը կազմված է երկու հատվածից։ Առաջինը գտնվում է ժամանակակից գյուղի արևմտյան եզրին խոյացող բարձրադիր հրվանդանի գագաթին, որտեղ ամրակայված Օրգով 1 ամրացված բնակատեղին ունեցել է իր պահակակետ ամրոցը՝ Օրգով 2-ը։ Հուշարձանների երկրորդ հատվածը տարածվում է համանուն գյուղից հյուսիս՝ դեպի Տիրինկատար ընթացող ճանապարհին։ Այս տեղանքը բաղկացած է երկու հատվածից՝ Օրգով 4 (Ղուռթ թափա/Գայլի բլուր) և Էրմանի դուզ միավորներից։ Օրգով 4-ը հարուստ է դամբարաններով, որոնց մեջ ուշադրություն է գրավում երկրաչափական զարդանախշերով մենաքարը, դրանից քիչ հեռու տեղակայված է վիշապ քարակոթողը։ Օրգով 4-ից դեպի հյուսիս-արևմուտք, Տիրինկատար տանող ճանապարհին է գտնվում Էրմանի դուզ ցամաքած լիճը, որի եզրին է Օրգով 3 ամրացված բնակատեղին։ Էրմանի դուզ տեղանքը եզրափակվում է Օրգով 5 նորահայտ ամրոցով։ Օրգով հուշարձանախմբի մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Օրգով 6 նորահայտ տաճարական համալիրը, որը ձվածիր հատակագծով աշտարակատիպ կառույց է։
Группы археологических памятников Оргов расположена в долине реки Амберд. Мегалитические памятники здесь представлены как «циклопическими» крепостями, так и могильниками, «священными», выдолбленными в скале дорогами, каменными стелами-вишапами и менгирами. Археологический комплекс Оргова состоит из двух частей. Первая часть находится на вершине высокого мыса, возвышающегося над западной окраиной современного одноименного села, где локализовано укрепленное поселение Оргов 1, имевшее свою сторожевую крепость Оргов 2. Вторая часть археологических памятников простирается на север от села Оргов в сторону Тиринкатар. Этот комплекс состоит из Оргов 4 (Кур тапа/Гайли блур (Волчий холм)) и Эрмани дуз. В местности Оргов 4 имеется множество могильников, в их границах расположен менгир с геометрическим орнаментом, неподалеку от которого стоял вишап. На северо-запад от Оргова 4, по направлению к Тиринкатару находится высохшее озеро Эрмани дуз, на краю которого расположено укрепленное поселение Оргов 3. В местности Эрмани дуз находится Оргов 5 – недавно обнаруженная крепость. В группе памятников Оргова особое место занимает нововыявленный храмовый комплекс Оргов 6. Он представляет собой башнеобразное сооружение, имеющее в плане овальную форму.
The Orgov cluster of archaeological sites is located in the Amberd River valley. Mega-lithic monuments here are represented by both "cyclopean" fortresses and burial grounds, "sacred" roads carved into the rock, vishaps and menhirs. The archaeological complex of Orgov consists of two parts. The first part is located on the top of a high cape, rising above the western outskirts of the modern village of the same name, where the fortified settlement of Orgov 1 is located, which had its own guard fortress Orgov 2. The second part of archaeological sites extends north from the village of Orgov towards Tirinkatar. This complex is formed by Orgov 4 (Kur Tapa / Gaili Blur (Wolf Hill)) and Ermani duz units. The area of Orgov 4 is rich in cemeteries, within their borders there is a menhir with a geome-tric ornament, not far from which there was a vishap. To the north-west of Orgov 4, towards Tirinkatar, there is a dried-up lake Ermani duz, on the edge of which there is a fortified settlement of Orgov 3. Orgov 5, a recently discovered fortress, ends the Ermani duz place. In the group of sites of Orgov, the recently discovered temple complex of Orgov 6 occupies a special place. It is a tower-like structure with an oval shape in plan.

Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

կապին հետեւելուն համար սեղմէ հոս

Դասիչ:

АЖ 410

Բնօրինակի գտնվելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան