Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2023

Number:

1 (667)

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Закарян Анушаван, Zakaryan Anushavan

Title:

Ավետիք Իսահակյանի և Դավիթ Անանունի առնչությունների շուրջ

Other title:

О связях Аветика Исаакяна и Давида Анануна ; On the Ties Between Avetik Isahakyan and Davit Ananun

Creator:

Զաքարյան, Անուշավան

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Subject:

Բանասիրություն

Uncontrolled Keywords:

Ավ. Իսահակյան ; Վենետիկ ; Պ. Մակինցյան ; Հովհ. Քաջազնունի ; Ռ. Դարբինյան ; նամակներ ; Դ. Անանուն

Coverage:

106-113

Abstract:

Ավետիք Իսահակյանի և XX դ. առաջին երեսնամյակի հայ իրականության խոշորագույն դեմքերից՝ հասարակական-քաղաքական գործիչ, հայագետ Դավիթ Անանունի առնչությունների մասին մինչև վերջերս հայտնի էր, որ նրանք ծանոթացել են դարասկզբին Բաքվում: Դ. Անանունն այդ ժամանակ ծառայելիս է եղել Թումանյան եղբայրների նավթահանքերում, որտեղ հաճախակի հյուր են եղել մի շարք գրողներ, այդ թվում՝ Ավ. Իսահակյանը: Ավ. Իսահակյանի՝ 2021 թ. հրատարակված «Երկերի լիակատար ժողովածու»-ի XIV հատորի նամակներից պարզվում է՝ ա) արտասահմանից Հայաստան գալու հարցում Ավ. Իսահակյանը շատերի թվում քանիցս խորհուրդ է հարցրել Դ. Անանունից, և վերջինս որոշիչ դեր է ունեցել 1926 թ. նրա՝ հայրենիք վերադառնալու հարցում, բ) Վենետիկում գտնվող Ավ. Իսահակյանը գործուն մասնակցություն է ցուցաբերել Դ. Անանունի «Ռուսահայերի հասարակական զարգացումը (1901-1918)» գրքի տպագրության հարցում: Հայտնի է նաև, որ Երևանում գտնվելու ժամանակահատվածում Իսահակյանն ու Անանունը մշտապես շփվել են: Իսկ վերջինիս՝ աքսորում եղած ժամանակ մեծանուն բանաստեղծը հետաքրքրվել է նրանով:
Известно, что выдающийся поэт, знаковая фигура армянской литературы Аветик Исаакян и один из крупнейших представителей армянской действительности первого тридцатилетия ХХ века – общественно-политический деятель, арменовед Давид Ананун познакомились в начале прошлого века в Баку. Д. Ананун в то время служил на нефтепромыслах братьев Туманян, где часто бывали многие писатели, в том числе Ав. Исаакян. Из писем, опубликованных в XIV томе изданного в 2021 г. «Полного собрания сочинений» Ав. Исаакяна явствует, что Ав. Исаакян советовался с Д. Анануном в связи с вопросом своего возвращения с чужбины на Родину, и последний сыграл решающую роль в его возвращении в 1926 г. в Армению. Подтверждением дружеских связей стал факт деятельного участия Ав. Исаакяна (находившегося в то время в Венеции) в издании книги Анануна «Общественное развитие российских армян (1901-1918)». Их связь не прервалась и после временного возвращения Исаакяна в Армению, и даже в сложный для Анануна период: когда известный арменовед находился в ссылке, поэт интересовался его судьбой.
Until now, about the relations between Avetik Isahakyan and one of the greatest figures of the Armenian reality of the first 30 years of the XX century, public and political figure, Armenologist Davit Ananun was known that they met in Baku at the beginning of the century. D. Ananun was serving in the Tumanyan brothers’ oil fields at that time, where a number of writers were frequent guests, among them Av. Isahakyan, too. From the letters published in the 14th volume of Av. Isahakyan’s "Complete Collection of Works" brought out in 2021 it turns out as follows: a) among many people Av. Isahakyan several times turned to D. Ananun for advice about the issue of returning to Armenia from abroad and the latter played a decisive role in his return to the homeland in 1926; b) Av. Isahakyan took an active part in the issue of publishing D. Ananun’s book "Social Development of Russian-Armenians (1901-1918)". It is also known that during his stay in Yerevan, Isahakyan and Ananun were always in touch with each other. And while the latter was in exile, the great poet inquired about him.




Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Identifier:

click here to follow the link

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան