Object structure

Publication Details:

Պարբերականը հիմնադրվել է 2003 թ. փետրվարի 26-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, սկզբում՝ «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր», այնուհետև՝ «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր», «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» վերնագրերով: «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառված է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում: Պարբերականի նպատակը գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացման և լուսաբանման միջոցով ագրարային ոլորտի խնդիրներին ուղղված գիտական լուծումներ առաջադրելն է: Հիմք ընդունելով պարբերականի մասնագիտական ուղղվածությունը, նպատակը և վերնագիրը բովանդակությանն առավել համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ 2019 թ. մայիսի 16-ին համալսարանի գիտական խորհուրդը որոշել է այն վերանվանել «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», որը «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» պարբերականի իրավահաջորդն է: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականը հրատարակվում է տարվա ընթացքում չորս անգամ՝ անգլերեն առանձին, հայերեն և ռուսերեն միասնական համարներով, յուրաքանչյուր եռամսյակը մեկ:

Journal or Publication Title:

Ագրոգիտություն և տեխնոլոգիա=Agriscience and Technology= Агронаука и технология

Date of publication:

2021

Volume:

1/73

ISSN:

2579-2822

Official URL:


Additional Information:

Маргарян С. Е., Андреасян Г. М., Margaryan S. Ye., Andreasyan G. M.

Title:

Մեթանտենկի ջերմային հաշվեկշիռը և ջերմության կորուստների վերականգնման հաշվարկը

Other title:

Тепловой баланс метантенка и расчет восстановления тепловых потерь ; Heat Balance of Methane Tank and Calculation of Heat Waste Recovery

Creator:

Մարգարյան, Ս. Ե. ; Անդրեասյան, Գ. Մ.

Corporate Creators:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Contributor(s):

Գլխավոր խմբագիր՝ Հ. Ս. Ծպնեցյան

Subject:

Ագրարային ճարտարագիտություն

Uncontrolled Keywords:

կենսագազ ; տեղակայանք ; մեկուսիչ ; էներգիա ; բաժնաչափ

Coverage:

26-30

Abstract:

Հոդվածում ներկայացված են կենսագազային տեղակայանքի մեթանտենկի ջերմային հաշվեկշիռը և դրա բաղադրիչների հաշվարկման մեթոդներն ու արդյունքները: Առաջարկվել են օրվա ընթացքում մեթանտենկի ջերմային էներգիայի կորուստներն ու ծախսերը որոշող բանաձևեր, որոնք կարող են կիրառվել դրական էներգետիկ հաշվեկշռով և ապրանքային կենսագազի առավելագույն ստացումն ապահովող տեղակայանքի հաշվարկների ու նախագծման համար: Ջերմության կորուստների և ծախսերի վերլուծության ու գիտագործնական առաջարկությունների նպատակով ներկայացված են դրանց փոփոխությունների համապատասխան գրաֆիկներ:
В статье представлен тепловой баланс метантенка биогазовой установки, а также методы и результаты расчета ее составляющих. Предложены формулы, определяющие затраты и потери тепловой энергии метантенка в течение дня, которые могут быть использованы для расчета и проектирования биогазовых установок, обеспечивающих максимальное производство товарного биогаза с положительным энергетическим балансом. Для анализа тепловых потерь, затрат и с целью получения научно-практических предложений нами представлены соответствующие графики их изменения.
The article considers thermal balance of the methane tank in the biogas digester, as well as the computation methods of its components and the derived results. Formulae determining the daily losses and expenditures of heat energy in a methane tank have been proposed. They can be used for the development and design of biogas plants with positive energy balance providing the maximum marketable biogas generation. Appropriate diagrams have been presented for the analyses of heat losses and expenses and for introducing research and practical recommendations on their changes.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀԱԱՀ հիմնադրամ

Type:

Հոդված

Format:

pdf

Digitization:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան