Ցոյց տուր կառուցուածքը

Հրապարակման մանրամասներ:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Հրապարակման ամսաթիւ:

2023

Համար:

1 (667)

ISSN:

0320-8117

Պաշտոնական URL:


Լրացուցիչ տեղեկութիւն:

Арзуманян Арсен, Arzumanyan Arsen

Վերնագիր:

1395-ը՝ որպես Ռումինիայի Յաշ քաղաքի հայկական եկեղեցու հիմնադրման տարեթիվ

Այլ վերնագիր:

1395-ый год как дата основания армянской церкви румынского города Яш (Яссы) ; 1395 as the Date of the Establishment of the Armenian Church in Iaşi, Romania

Ստեղծողը:

Արզումանյան, Արսեն

Աջակից(ներ):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Խորագիր:

Պատմություն ; Քաղաքագիտություն

Չվերահսկուող բանալի բառեր:

Ռումինիա ; արձանագրություն ; եկեղեցի ; սփյուռք ; հայ համայնք ; Մոլդովա ; Յաշ

Ծածկոյթ:

37-48

Ամփոփում:

Ռումինիայի Յաշ քաղաքում հայկական եկեղեցու կառուցման տարեթվի վերաբերյալ երկար ժամանակ քննարկումներ են ծավալվել ռումինական և ռումինահայ գիտական շրջանակներում։ Եկեղեցու ամենահին արձանագրության վրա կարմիրով ավելացված 1395ի հավաստի լինելու վերաբերյալ բազմաթիվ փաստեր կան, որոնք նախկինում ամբողջապես չեն ուսումնասիրվել։ 1395ը՝ որպես Յաշի հայկական եկեղեցու թվագրման տարեթիվ, ապացուցվում է եկեղեցու երկու արձանագրությունների համեմատությամբ, որը ցույց է տալիս, որ 1803ին եկեղեցին վերանորոգողները հստակ տվյալներ են ունեցել 1395 թ. եկեղեցու կառուցման և դրա հիմնադիրների մասին։ 1379, 1388, 1398 և 1409 թթ. կոնդակներում և Ալեքսանդր Բարի իշխանի 1401 թ. հրովարտակում խոսվում է Մոլդովայի իշխանապետությունում (Յաշը դրա կարևոր կենտրոններից էր) հայկական եկեղեցիների գոյության մասին։ Բացի այդ, կարևոր փաստեր են 1451 և 1460 թվականներին Ավետարանի և Ճաշոցի նվիրատվությունները Յաշի հայկական եկեղեցուն, ինչպես նաև եկեղեցում գտնվող 1456 թ. քարե արձանագրությունը։ Առանձնահատուկ կարևորություն ունեն հայ պատմիչ Մ. Բժշկյանի 1808 թ. վկայությունները, ինչպես նաև ռումինացի անվանի պատմիչների աշխատությունները, որոնք հաստատում են Յաշում հայկական եկեղեցու առկայությունը XIV դարում և, ընդհանուր առմամբ, հավանական են համարում, որ եկեղեցին կառուցվել է 1395 թ.։
В румынских и румыно-армянских научных кругах давно ведутся дискуссии о дате строительства армянской церкви в румынском городе Яш. Есть много фактов, указывающих на истинность даты основания церкви (1395 г.), которая была добавлена красным цветом на древнейшей надписи церкви. Эти факты до сих пор не были полностью исследованы. 1395-ый год как дата основания армянской церкви Яша подтверждается сравнением двух надписей церкви, которые показывают, что в 1803 году у реставраторов церкви имелись четкие данные о строительстве церкви в 1395 году и ее основателях. В кондаках 1379, 1388, 1398 и 1409 годов и в манифесте 1401 года князя Александра Доброго говорится о существовании армянских церквей в Молдавском княжестве. Кроме того, важными фактами являются пожертвования Евангелия и Лекционарий армянской церкви Яша в 1451 и 1460 годах, а также каменная надпись в церкви 1456 года. Особое значение имеют свидетельства армянского историка М. Бжшкяна, а также работы известных румынских историков, которые подтверждают существование армянской церкви в Яше в XIV в. и считают вероятным, что церковь была построена в 1395 году.
Discussions regarding the date of the establishment of the Armenian church in the Romanian city of Iaşi have been held for a long time in Romanian and Romanian-Armenian scientific circles. There are many facts about the authenticity of the date of 1395 added with red on the oldest inscription of the church. These facts have not been fully examined before. 1395 as the date of the establishment of the Armenian church in Iaşi is proven by the comparison of the two inscriptions of the church. The inscriptions show that in 1803 the church renovators had more facts about the construction of the church in 1395 and its founders. In the kontakions of 1379, 1388, 1398 and 1409 and in the edict of Prince Alexander the Kind in 1401, Armenian churches in the Principality of Moldova (Iaşi as one of the important cities) is mentioned. Other significant facts are the donations of the New Testament and Lectionary (Chashots) to the Armenian church of Iaşi in 1451 and 1460, as well as a stone inscription of 1456 in the church. Evidence provided by the Armenian historian M. Bjshkian in 1808 is of particular importance, as well as the works of famous Romanian historians, which confirm the existence of the Armenian church in Iaşi during the 14th century and suggest 1395 as a probable date of the construction of the church.

Հրատարակութեան վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ

Տեսակ:

Հոդված

Ձեւաչափ:

pdf

Նոյնացուցիչ:

կապին հետեւելուն համար սեղմէ հոս

Դասիչ:

АЖ 410

Բնօրինակին գտնուելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան