Object structure

Publication Details:

Պարբերականը հիմնադրվել է 2003 թ. փետրվարի 26-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, սկզբում՝ «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր», այնուհետև՝ «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր», «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» վերնագրերով: «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառված է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում: Պարբերականի նպատակը գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացման և լուսաբանման միջոցով ագրարային ոլորտի խնդիրներին ուղղված գիտական լուծումներ առաջադրելն է: Հիմք ընդունելով պարբերականի մասնագիտական ուղղվածությունը, նպատակը և վերնագիրը բովանդակությանն առավել համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ 2019 թ. մայիսի 16-ին համալսարանի գիտական խորհուրդը որոշել է այն վերանվանել «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», որը «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» պարբերականի իրավահաջորդն է: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականը հրատարակվում է տարվա ընթացքում չորս անգամ՝ անգլերեն առանձին, հայերեն և ռուսերեն միասնական համարներով, յուրաքանչյուր եռամսյակը մեկ:

Journal or Publication Title:

Ագրոգիտություն և տեխնոլոգիա=Agriscience and Technology= Агронаука и технология

Date of publication:

2022

Volume:

3/79

ISSN:

2579-2822

Official URL:


Additional Information:

Бадалян М. В., Алоян Т. Б., Мармарян Ю. Г., Харатян С. А., Badalyan M. V., Aloyan T. B., Marmaryan Yu. G., Kharatyan S.A.

Title:

Հնդկահավերի արյան պոլիմորֆ սպիտակուցների կիրառումը որպես սեռերի առաջացումը կարգավորող մոլեկուլային մարկերներ

Other title:

Использование полиморфных белков крови индеек как молекулярных маркеров для регуляции образования пола ; Application of Blood Protein Polymorphism in Turkeys as Molecular Markers for the Regulation of Sex Formation

Creator:

Բադալյան, Մ. Վ. ; Ալոյան, Տ. Բ. ; Մարմարյան, Յու. Գ. ; Խառատյան, Ս. Ա.

Corporate Creators:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Contributor(s):

Գլխավոր խմբագիր՝ Հ. Ս. Ծպնեցյան

Subject:

Անասնաբուժական բժշկագիտություն ; Անասնաբուծություն

Uncontrolled Keywords:

հնդկահավ ; հոմոզիգոտ ; հետերոզիգոտ ; գենոտիպ ; սեռ

Coverage:

290-295

Abstract:

Հետազոտությունները փաստում են, որ մայր հնդկահավերի գենոտիպով և գենոտիպերի հանդիպման հաճախականությամբ պայմանավորված՝ սերնդում սեռերի թվային հարաբերակցությունը փոփոխվում է: TfCC CpBC HbBC և TfCC Cp– HbBC գենոտիպերով մայրերից ստացված սերնդի 78 և 69 %-ը կազմում են արուները, TfAA CpCD HbAB և TfBD CpCD HbAA գենոտիպերով մայրերից ստացված սերնդի 65 %-ը՝ էգերը: TfAB CpBD HbCC, TfBC CpAB HbBD և TfCD CpCC HbCD գենոտիպերով մայրերից ստացված սերնդում արուների և էգերի թիվը հավասար է (P>0,999): Ստացված արդյունքները որպես գենետիկական մարկերներ կարող են կիրառվել հնդկահավերի տոհմասելեկցիոն աշխատանքներում:
Исследования показали, что соотношение полов в потомстве индеек в зависимости от генотипа и частоты встречаемости генотипов изменяется. Так, в потомстве индеек с генотипами TfCC CpBC HbBC и TfCC Cp– HbBC 78 и 69 % составили самцы, в потомстве матерей с генотипами TfAA CpCD HbAB и TfBD CpCD HbAA 65 % самки, а у индеек с генотипами TfAB CpBD HbCC, TfBC CpAB HbBD и TfCD CpCC HbCD в потомстве наблюдалось равное количество самцов и самок (P>0,999). Полученные результаты могут быть использованы в качестве генетических маркеров в селекционно-племенной работе с индейками.
The conducted investigations testify that due to the genotypes and their occurrence frequency in mother turkeys, the numerical sex ratio undergoes certain changes in the generation. Males emerged from the mothers with TfAA CpCD HbAB and TfBD CpCD HbAA genotypes make up about 78 and 69 %, whereas females produced from the mothers with TfAA CpCD HbAB and TfBD CpCD HbAA genotypes are 65 %. The number of males and females produced from the mothers with TfAB CpBD HbCC, TfBC CpAB HbBD and TfCD CpCC HbCD genotypes is equal (P>0,999). The obtained outcomes can be applied in the turkey breeding activities as genetic markers.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀԱԱՀ հիմնադրամ

Type:

Հոդված

Format:

pdf

Digitization:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան