Object structure

Journal or Publication Title:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տարեգիրք = Komitas museum-institute yearbook

Date of publication:

2022

Volume:

Է

ISSN:

2953-7967

Additional Information:

Daniel Yerazhisht

Title:

Կոմիտասի գեղարվեստական մտածողությունը Ալբերտ Շվայցերի արվեստի տեսության լույսի ներքո

Other title:

Komitas’s Artistic Thinking In The Light Of The Art Theory By Albert Schweitzer

Creator:

Դանիել Երաժիշտ

Contributor(s):

Պատ. խմբ.՝ Տաթևիկ Շախկուլյան

Subject:

Երաժշտություն ; Թանգարաններ ; Կոմիտաս Վարդապետ

Uncontrolled Keywords:

Շվայցեր ; հեռանկար ; տարածականություն ; գաղափարների գեղագիտական ասոցիացիա ; Հանսլիկ ; Բախ

Abstract:

Հոդվածում դիտարկվում են, գնահատվում Կոմիտասի գեղարվեստական մտածողությունը և, դրանով պայմանավորված, նրա ստեղծագործությունները՝ Ալբերտ Շվայցերի արվեստի տեսության լույսի ներքո։ Ըստ Շվայցերի՝ արվեստը գաղափարների գեղագիտական ասոցիացիայի (կապակցության) փոխանցումն է։ Մարդու հոգում արվեստների, դրանց գաղափարների աղբյուրը, կենտրոնը մեկն է։ Յուրաքանչյուր արվեստագետ ընտրում է իրեն առավել հոգեհարազատ լեզուն ։ Միայն զարգանալով, ձևավավորվելով և բյուրեղանալով է, որ դրանք ստանում են այս կամ այլ արվեստի տեսքը, դառնում տեսակ։ Այսպես՝ Շվայցերը, ուսումնասիրելով Յոհան Սեբաստիան Բախի, Լուդվիգ վան Բեթհովենի, Ռիխարդ Վագների և այլոց արվեստը, բնորոշում է, թե ով է իր հոգեկերտվածքով, հակումով ու մտածողությամբ ավելի շատ պոետ, երաժիշտ կամ գեղանկարիչ։ Հեղինակը զուգահեռներ է անցկացնում ձևապաշտական գեղագիտության հիմնադիր Էդուարդ Հանսլիկի, Ֆերենց Լիստի, Յան Սիբելիուսի և Շվայցերի կոնցեպցիաների միջև։ Ղեկավարվելով Շվայցերի տեսությամբ՝ հոդվածի հեղինակը Կոմիտասի երաժշտության մեջ բացահայտում է տեսողական, գեղանկարչական ասոցիացիաներ, իսկ նրա պոեզիայում՝ բացի գեղանկարչականից, նաև երաժշտական ասոցիացիաներ։ Կոմիտասի երգերում և խմբերգերում հնչյունների հետագծերը գծագրում են լեռների, ամպերի ուրվագծեր, նմանակում են անձրևի կաթիլներին։ Իսկ խմբերգային ձայների յուրօրինակ դասավորությամբ, արձագանքների, ձգվող ձայների, փոխկանչերի միջոցով ստեղծվում են տարածականության, հեռանկարի, բնապատկերների տպավորություն, զգացողություն։ Զանգերի ղողանջների նմանակումով Կոմիտասն արթնացնում է եկեղեցու, հայրենի բնության պատկերներ, վերհուշ։ Խորապես տիրապետելով արևելյան և արևմտաեվրոպական դասական երաժշտության և երաժշտագիտության հիմունքներին, արտահայտչամիջոցներին՝ Կոմիտասը բացահայտել է հայ հոգևոր և ժողովրդական երաժշտության ներուժը, բազմաձայնել և հասցրել համամարդկային հնչեղության։ Հիմնաբառեր՝ Կոմիտաս, Շվայցեր, Բախ, Հանսլիկ, գաղափարների գեղագիտական ասոցիացիա, տարածականություն, հեռանկար։
This paper examines and evaluates Komitas’s artistic thinking, and consequently his works, in the light of Albert Schweitzer’s theory of art. According to Schweitzer, art is the transmission of an aesthetic association of ideas. There is one source and center of arts and their ideas in the human soul. Each artist chooses the language closest to him. Only through development, form– making and crystallizing they get the appearance of this or that art and become a type. Thus, Schweitzer, studying the art of Johann Sebastian Bach, Ludwig van Beethoven, Richard Wagner and others, defines who is more poet, musician or painter by his psyche, inclination and thinking. The author of the paper draws parallels between the concepts of Eduard Hanslick, Ferenc Liszt, Jan Sibelius and Schweitzer, the founder of formalist aesthetics. Guided by Schweitzer’s theory, the author reveals visual and pictorial associations in Komitas’s music, and musical associations in addition to pictorial associations in Komitas’s poetry. In Komitas’s solo and choral songs, the trajectories of sounds outline the contours of mountains, clouds, and imitate raindrops. And with the unique arrangement of choral parts, through echoes, drawn–out voices, and interjections, the impression of spatiality, perspective, and landscapes is created. By simulating the ringing of bells, Komitas evokes images of the church, native nature, and memory.

Place of publishing:

Երևան

Publisher:

Կոմիտասի թանգարան-ին-տ. հրատ.

Type:

Հոդված

Format:

pdf

Extent:

էջ 59-79

General note:

Հատորում ընդգրկված հոդվածներն անդրադառնում են Կոմիտասի ստեղծագործություններին, դրանցում դրսևորվող հարմոնիկ համակարգին, գեղագիտությանը, երաժշտագետի միջավայրին, ինչպես նաև նաև հայ ժողովրդական երաժշտության որոշ ինքնատիպ դրսևորումներին, հայ կոմպոզիտորական արվեստին ու մանկավարժա–կատարողական արվեստին։ Հատորը հասցեագրված է երաժշտագետներին, երաժիշտ–կատարողներին, արվեստաբաններին, մշակութաբաններին, երաժշտության բնագավառի մանկավարժներին: