Object structure

Publication Details:

Պարբերականը հիմնադրվել է 2003 թ. փետրվարի 26-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, սկզբում՝ «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր», այնուհետև՝ «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր», «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» վերնագրերով: «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառված է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում: Պարբերականի նպատակը գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացման և լուսաբանման միջոցով ագրարային ոլորտի խնդիրներին ուղղված գիտական լուծումներ առաջադրելն է: Հիմք ընդունելով պարբերականի մասնագիտական ուղղվածությունը, նպատակը և վերնագիրը բովանդակությանն առավել համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ 2019 թ. մայիսի 16-ին համալսարանի գիտական խորհուրդը որոշել է այն վերանվանել «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», որը «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» պարբերականի իրավահաջորդն է: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականը հրատարակվում է տարվա ընթացքում չորս անգամ՝ անգլերեն առանձին, հայերեն և ռուսերեն միասնական համարներով, յուրաքանչյուր եռամսյակը մեկ:

Journal or Publication Title:

Ագրոգիտություն և տեխնոլոգիա=Agriscience and Technology= Агронаука и технология

Date of publication:

2022

Volume:

1/77

ISSN:

2579-2822

Official URL:


Additional Information:

Тадевосян А. М., Тадевосян Л. М., Алоян Т. Б., Tadevosyan A. M., Tadevosyan L. M., Aloyan T. B.

Title:

ՀՀ Արարատի մարզի Հովտաշատ համայնքում սածիլման տարբեր ժամկետների ազդեցությունը դդմիկի արալ F1 հիբրիդի բերքատվության վրա

Other title:

Влияние разных сроков пикирования на урожайность гибрида F1 кабачка в условиях общины Овташат Араратского региона РА ; The Effect of Different Times of Seedling Emergence on the Yield of Squash Hybrid Aral F1 in Hovtashat Community of the RA Ararat Region

Creator:

Թադևոսյան, Ա. Մ. ; Թադևոսյան, Լ. Մ. ; Ալոյան, Տ. Բ.

Corporate Creators:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Contributor(s):

Գլխավոր խմբագիր՝ Հ. Ս. Ծպնեցյան

Subject:

Ագրոնոմիա և ագրոէկոլոգիա ; Բանջարաբուծություն

Uncontrolled Keywords:

դդմիկ ; արդյունավետություն ; ապրանքային բերք ; հիբրիդ ; սածիլ

Abstract:

Դդմիկը մշակվում է Հայաստանի գրեթե բոլոր գյուղատնտեսական գոտիներում, սակայն դրա մշակության ագրոտեխնիկան դեռևս բավարար ուսումնասիրված չէ: Հետազոտությունների համար ընտրվել է դդմիկի Արալ F1 հիբրիդը: Ուսումնասիրվել է թաղանթապատ ծածկի տակ սածիլման տարբեր ժամկետների ազդեցությունը դդմիկի աճի, զարգացման, բերքատվության ցուցանիշների վրա: Գիտափորձերով հիմնավորվել է, որ Արարատյան հարթավայրի պայմաններում դդմիկի վաղ բերք ստանալու նպատակով Արալ F1 կամ նմանատիպ այլ հիբրիդների սածիլները պետք է տնկել թաղանթապատ ծածկի տակ, մարտի առաջին տասնօրյակում, ինչը հնարավորություն կտա ստանալ բարձր բերք:
Кабачок культивируется почти во всех с/х поясах Армении, однако агротехника его выращивания пока недостаточно изучена. Для исследования был выбран гибрид “арал F1”. Было изучено влияние разных сроков пикирования рассады под пленочным покрытием на показатели роста, развития и урожайности кабачка. Научными опытами было обосновано, что в условиях Араратской равнины для получения раннего урожая кабачка саженцы “арал F1” или других подобных гибридов необходимо пикировать под пленочным покрытием в первые десять дней с 1 марта, что даст возможность получить большой урожай.
Squash is cultivated almost in all agricultural zones of Armenia; anyhow, the agrotechnology of its cultivation is not sufficiently studied yet. The squash hybrid Aral F1 has been selected as a study subject for the research work. The effect of different times of seedling emergence under film coating on the squash growth, development and yield indicators has been studied. Upon the scientific experiments it has been found out that for the early squash harvest in conditions of Ararat valley the seedlings of Aral F1 or other similar hybrids should be planted under the film-coated area in the first decade of March, which will enable to harvest a rather high squash yield.


Place of publishing:

Երևան

Publisher:

ՀԱԱՀ հիմնադրամ

Type:

Հոդված

Format:

pdf

Extent:

էջ 67-71

Other physical description:

նկ․ ; աղս․

Digitization:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան