Object structure

Publication Details:

Պարբերականը հիմնադրվել է 2003 թ. փետրվարի 26-ին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գիտական խորհրդի որոշմամբ, սկզբում՝ «Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր», այնուհետև՝ «Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր», «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» վերնագրերով: «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» գիտական պարբերականը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ներառված է դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների արդյունքների ու դրույթների հրապարակման համար ընդունելի գիտական հանդեսների ցանկում: Պարբերականի նպատակը գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներկայացման և լուսաբանման միջոցով ագրարային ոլորտի խնդիրներին ուղղված գիտական լուծումներ առաջադրելն է: Հիմք ընդունելով պարբերականի մասնագիտական ուղղվածությունը, նպատակը և վերնագիրը բովանդակությանն առավել համապատասխանեցնելու անհրաժեշտությունը՝ 2019 թ. մայիսի 16-ին համալսարանի գիտական խորհուրդը որոշել է այն վերանվանել «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», որը «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի տեղեկագիր» պարբերականի իրավահաջորդն է: «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» պարբերականը հրատարակվում է տարվա ընթացքում չորս անգամ՝ անգլերեն առանձին, հայերեն և ռուսերեն միասնական համարներով, յուրաքանչյուր եռամսյակը մեկ:

Journal or Publication Title:

Ագրոգիտություն և տեխնոլոգիա=Agriscience and Technology= Агронаука и технология

Date of publication:

2022

Volume:

1/77

ISSN:

2579-2822

Official URL:


Additional Information:

Бабаян А. Г., Оганесян В. С., Мирумян Л. С., Babayan A. H., Hovhannisyan V. S., Mirumyan L. S.

Title:

Երևանի կանաչապատ գոտիներում ակացիայի գալամլակի և ակացիայի սղոցողի դեմ պայքարի արդի միջոցառումներ

Other title:

Современные мероприятия по борьбе с белоакациевой галлицей и акациевым пилильщиком в озелененных территориях Еревана ; Contemporary Control Measures against the Euura Tibialis and Obolodiplosis Robiniae in GreenSpaces of Yerevan City

Creator:

Բաբայան, Ա. Հ. ; Հովհաննիսյան, Վ. Ս. ; Միրումյան, Լ. Ս.

Corporate Creators:

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Contributor(s):

Գլխավոր խմբագիր՝ Հ. Ս. Ծպնեցյան

Subject:

Ագրոնոմիա և ագրոէկոլոգիա ; Բույսերի վնասատուներ

Uncontrolled Keywords:

ակացիա ; կանաչապատ գոտիներ ; պայքար ; սղոցող ; գալամլակ

Abstract:

Ակացիայի գալամլակի (Obolodiplosis robiniae) և ակացիայի սղոցողի (Euura tibialis) դեմ պայքարի նպատակով փորձարկվել են քիմիական ու մանրէաբանական պատրաստուկներ: Ակացիայի սղոցողի դեմ կիրառվող միջատասպաններից առավել բարձր կենսաբանական արդյունավետություն են ապահովել 1,7 լ/հա ծախսի նորմայով Անթիո (91,1 %) քիմիական պատրաստուկը և խտանյութի 3 լ/հա չափաքանակով Bt 26-70 (90,0 %) շտամը: Ակացիայի գալամլակի դեմ պայքարում համեմատաբար բարձր ցուցանիշներ են գրանցվել նաև 1 լ/հա ծախսի նորմայով Ակպելին (92,2 %) պատրաստուկը և խտանյութի 3 լ/հա չափաքանակով Bt 26-70 շտամը (82,4 %) կիրառելիս:
С целью борьбы с белоакациевой галлицей (O. robiniae) и акациевым пилильщиком (E. tibialis) были испытаны химические и бактериологические препараты. Среди химических препаратов, применяемых против акациевых пилильщиков, наибольшую биологическую эффективность проявил химический препарат “Антио” (91.1 %) с нормой расхода 1.7 л/га, а среди бактериологических препаратов - штамм Bt 26-70 в концентрированном количестве 3 л/га (90.0 %). В случае с белоакациевой галлицей высокую эффективность проявил “Акпелин” (92.2 %) с нормой 1 л/га, а из бактериологических препаратов - опять штамм Bt 26-70 в концентрированном количестве (82.4 %).
Chemical and microbiological preparations have been tested to fight against black locust gall midge (Obolodiplosis robiniae) and sawflies (Euura tibialis). Among the insecticides applied against the sawflies, chemical preparation “Anthio” with 1.7 L/ha consumption rate and Bt 26-70 strain with the dose of 3 L/ha concentrate have provided the highest efficiency, the indices of which were 91.1 % and 90.0 % respectively. In the struggle against the black locust gall midge, relatively higher indices were recorded when applying “Akpelin” preparation (92.2 %) with 1 L/ha consumption rate and 3 L/ha Bt 26-70 strain (82.4 %).



Place of publishing:

Երևան

Publisher:

ՀԱԱՀ հիմնադրամ

Type:

Հոդված

Format:

pdf

Extent:

էջ 58-62

Other physical description:

աղս․

Digitization:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան