Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Հրապարակման ամսաթիվ:

2022

Համար:

4 (15)

ISSN:

e-2738-2672 ; 2579-2652

Պաշտոնական URL:

www.artsakhlib.am

Լրացուցիչ տեղեկություն:

Ghukasyan Maro, Гукасян Маро

Վերնագիր:

«Լանկա Պօսթանին. Պախըճի Պատուելի Մը». Հակոբ Պարոնյանի նորահայտ մանրապատումը որպես «Մեծապատիվ Մուրացկանները» վիպակի նախահիմք

Այլ վերնագիր:

The Newly Found Short Story by Hakob Paronyan «The Lanka Postani: an Honourable Predictor» as a Basis for the Novelette «The Honourable Beggars» ; «Ланка Постани: чтимый предсказатель»: выявленная миниатюра Акопа Пароняна как первооснова повести «Высокочтимые попрошайки»

Ստեղծողը:

Ղուկասյան, Մարո

Խորագիր:

Գրականագիտություն

Չվերահսկվող բանալի բառեր:

երգիծանք ; «Դուն» ծածկանուն ; խոսքի և դրության կոմիզմ ; նորահայտ մանրապատում ; «Մեծապատիվ մուրացկանները» ; Հակոբ Պարոնյան ; «Թատրոն» երգիծաթերթ ; «Լանկա Պօսթանին. պախըճի պատուելի մը»

Ամփոփում:

Հոդվածում առաջին անգամ վերլուծության է ենթարկվում Հակոբ Պարոնյանի «Լանկա Պօսթանին. պախըճի պատուելի մը» նորահայտ մանրապատումը, որը տարիներ շարունակ մնացել է Կ. Պոլսի «Թատրոն» երգիծաթերթի էջերում (մասնավորապես՝ 1874 թվականի 73-րդ, 74-րդ, 75-րդ, 77-րդ, 79-րդ և 1875 թվականի 84-րդ համարներում) և չի վերագրվել հանճարեղ երգիծաբանին: Հոդվածի նպատակն է գրականագիտական քննության միջոցով ցույց տալ, որ մանրապատումը որոշակիորեն հիմք է ծառայել «Մեծապատիվ մուրացկանները» վիպակի ստեղծման համար։ Հոդվածի նպատակից բխում են հետևյալ խնդիրները՝ նորահայտ մանրապատումի բովանդակային վերլուծություն, մանրապատումի և վիպակի ընդհանուր գծերի վերհանում (գաղափարական, կերպարային, դիպաշարային)։ Հետազոտության համար կիրառվել է համեմատական մեթոդը՝ զուգադրված տեքստաբանական վերլուծության հետ։ Հետազոտության արդյունքում հանգել ենք հետևյալ եզրակացությանը՝ «Լանկա Պօսթանին. պախըճի պատուելի մը» մանրապատումը «Մեծապատիվ մուրացկանները» վիպակի նախահիմքն է․ երկու գործում էլ Պարոնյանը ստեղծել է մեծապատիվ մուրացկանների կերպարներ, որոնք իրենց նվաստ գոյությունը պահպանելու և ապրուստի միջոց հայթայթելու համար դիմում են ստի և կեղծիքի՝ հանդիպելով տգետ և դյուրահավատ աղաների: Ժամանակի ընթացքում երգիծաբանը հղկել է մանրապատումի գաղափարը, հարստացրել կերպարներով, ընդլայնել դիպաշարը՝ գրելով կատարյալ երգիծավիպակ:
In the article, for the first time, the newly found short story - “The Lanka Postani: An Honourable Predictor” by Hakob Paronyan - is analyzed, which remained on the pages of the satirical newspaper “Tatron” (“Theatre”) of Constantinople (particularly in the 73, 74, 75, 77 and 79 issues of the 1874 and the 84th issue of the 1875) and its copyright was never assigned to the brilliant satirist. In parallel, the similarities (ideological, figurative, narrative) that are specific to the short story and satirical novelette “The Honourable Beggars” are presented: in both works, Paronyan created characters of honourable beggars who, meeting with illiterate and gullible merchants, resort to lies and forgery in order to preserve their miserable existence and obtain the means of survival. Factually, “The Lanka Postani: An Honourable Predictor” has become the basis of “The Honourable Beggars”. Over time, the satirist improved the idea of the short story, enriched it with characters and expanded the plot, creating a perfect satirical novelette.
В статье впервые анализируется выявленная нами миниатюра Акопа Пароняна «Ланка Постани: чтимый предсказатель», которая была опубликована в константинопольской сатирической газете «Татрон» («Театр») (в частности, в №№ 73, 74, 75, 77, 79 за 1874 г. и в № 84 за 1875 г.) и авторство которой не приписывалось гениальному сатирику. Выявлены также общие идейные, образные, сюжетные черты, характерные для миниатюры и сатирической повести «Высокочтимые попрошайки»: в обоих произведениях Паронян создал образы высокочтимых попрошаек, которые, встретившись с неграмотными и доверчивыми хозяевами, прибегают ко лжи и мошенничеству, дабы поддержать свое жалкое существование и добыть средства на пропитание. По сути, «Ланка Постани: чтимый предсказатель» стала первоосновой для повести «Высокочтимые попрошайки». Со временем сатирик усовершенствовал идею миниатюры, обогатил ее образами, расширил сюжет, создав полноценную сатирическую повесть.



Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

«ԱՐՑԱԽ» հրատ. ; ԱԵԳՄՄ հրատ.

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 167-177