Object structure

Publication Details:

«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության «Գիտական Արցախ» պարբերականն ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի գիտական հրատարակությունների» ցանկում: Պարբերականը, որի հիմնադիրը Երևանի պետական համալսարանն է, լույս է տեսնում տարեկան առնվազն 2 անգամ (2020 թվականից՝ տարեկան 4 անգամ):

Journal or Publication Title:

Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах

Date of publication:

2022

Number:

4 (15)

ISSN:

e-2738-2672 ; 2579-2652

Official URL:

www.artsakhlib.am

Additional Information:

Avetisyan Anna, Аветисян Анна

Title:

Բողոքի իլոկուտիվ գործառույթները հայերեն համացանցային խոսույթում

Other title:

Illocutionary Functions of Complaint in Armenian Internet Discourse ; Иллокутивные функции жалобы в армянском интернет-дискурсе

Creator:

Ավետիսյան, Աննա

Subject:

Լեզվաբանություն

Uncontrolled Keywords:

սպառնալիք ; դժգոհություն ; մեղադրանք ; հանդիմանություն ; համացանցային խոսույթ ; խոսքային ակտ ; բողոք

Abstract:

Հոդվածի նպատակն է ուսումնասիրել բողոքի խոսքային ակտը և դրա առկայացման լեզվական միջոցները հայերեն համացանցային խոսույթում: Հետազոտության նպատակով պայմանավորված՝ աշխատանքում առաջադրվել են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են խոսքային ակտի ըմբռնումների համակողմանի վերլուծությունը, խոսքային ակտի դասակարգումների ներկայացումը և բողոք պարունակող առցանց հրապարակումների և մեկնաբանությունների ուսումնասիրությունը: Սույն հետազոտության արդիականությունը պայմանավորված է համացանցում հասանելի և մեր առօրյայում առանձնահատուկ տեղ զբաղեցնող բողոք-հրապարակումների և մեկնաբանությունների մեծ քանակությամբ և դրանց ուսումնասիրության անհրաժեշտությամբ: Լեզվաբանական վերլուծության մեթոդների ընտրությունը պայմանավորված է հետազոտության նյութի բնույթով և նպատակով: Տեսական դրույթների մեկնաբանությունը իրականացվել է լեզվաբանական նկարագրական վերլուծության միջոցով, իսկ օրինակների վերլուծությունը կատարվել է բաղադրիչների վերլուծության մեթոդի հիման վրա: Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ համացանցային խոսույթում հասցեագրողը ներկայացնում է իր բողոքը ներակա հանդիմանելու, դժգոհելու, հեգնելու, ինչպես նաև կատակելու գործառույթներն իրականացնելու նպատակով: Այդ իլոկուտիվ գործառույթները պայմանավորված են հասցեագրողի նպատակադրվածությամբ և հասցեատիրոջ վրա ներազդելու ցանկությամբ: Մի շարք լեզվական միջոցներ, որոնք հասցեագրողի հուզական վիճակի արտահայտման հիմնական ցուցիչներն են, նպաստում են այդ գործառույթների արդյունավետ իրականացմանը: Դրանք ձևավորում են հասցեագրողի և հասցեատիրոջ միջև ինչպես տարհամաձայնություն, այնպես էլ համերաշխություն:
The purpose of the article is to study the speech act of complaint and its linguistic means in the Armenian Internet discourse. In the research, not only is comprehensive analysis of speech acts carried out but also classifications of those speech acts are set forth. The topicality of this research is determined by the large number of complaints available on the Internet, which play a crucial role in our everyday life. The choice of linguistic methods is conditioned by the nature and purpose of the research. The theoretical interpretation was carried out through linguistic descriptive analysis, and the practical research was conducted based on the method of component analysis. As a result of the research, we came to the conclusion that in the Internet discourse, the addresser makes his complaint to perform the functions of implicit reprimand, complaint, irony and joking. Those functions are determined by the addresser's intention and desire to influence the addressee. A number of linguistic means contribute to the effective implementation of these functions. They establish both disagreement and solidarity between the addresser and the addressee.
Целью статьи является изучение речевого акта жалобы и актуализация его языковых средств в армянском интернет-дискурсе. Преследуя цели данного исследования, проводятся комплексный анализ восприятия речевых актов, классификация данных речевых актов, а также анализ публикаций содержащих подобные жалобы. Актуальность данного исследования определяется большим количеством публикаций, имеющих жалобный характер, и комментариев, имеющихся в Интернет пространстве и занимающих особое место в повседневной жизни, а также необходимостью их изучения. Выбор лингвистических методов обусловлен характером и целью исследуемого материала. Интерпретация теоретических положений осуществлялась посредством лингвистического описательного анализа, а эмперическое исследование осуществлялось на основе метода компонентного анализа. В результате исследования мы пришли к выводу о том, что в интернет- дискурсе адресант выражает свою жалобу с целью проявления имплицинтного упрека, недовольства, иронии, а также шутки. Эти иллокутивные функции определяются намерением и желанием адресанта воздействовать на адресата. Ряд языковых средств, являющихся основными показателями выражения эмоционального состояния адресанта, способствуют эффективной реализации этих функций. Они формируют как несогласие, так и солидарность между адресантом и адресатом.



Place of publishing:

Երևան

Publisher:

«ԱՐՑԱԽ» հրատ. ; ԱԵԳՄՄ հրատ.

Type:

Հոդված

Format:

pdf

Extent:

էջ 135-142