Publication Details:
Journal or Publication Title:
Բանբեր Արևելագիտության ինստիտուտի=Bulletin Of The Institute Of Oriental Studies (BIOS)
Date of publication:
Volume:
Number:
ISSN:
Official URL:
Additional Information:
Title:
Understanding Oman’s policy toward regional conflicts
Other title:
Օմանի քաղաքականությունը տարածաշրջանային հակամարտությունների նկատմամբ
Creator:
Corporate Creators:
Institute of Oriental Studies of NAS RA
Subject:
Uncontrolled Keywords:
Oman ; foreign policy ; Syrian war ; Yemen ; Qatar ; Saudi Arabia
Abstract:
The study of Oman’s foreign policy attracts scholars because of its unique features. It undoubtedly differs from the foreign policies of other countries in the region. This paper focuses on Oman’s policy in three cases of regional conflicts: the Syrian war, the war in Yemen, and the crisis in Qatar in the context of regional changes and Saudi-Iranian rivalry. Oman pragmatically manoeuvres to mitigate threats emerging from the crises and wars in the countries of the Middle East.
Օմանի արտաքին քաղաքականության ուսումնասիրությունը հետաքրքրում է ակադեմիական շրջանակներին նախևառաջ այդ քաղաքականության առանձնահատկությունների շնորհիվ: Այն աներկբայորեն տարբերվում է Պարսից ծոցի տարածաշրջանի այլ երկրների արտաքին քաղաքականություններից: Այս հոդվածն անդրադառնում է Օմանի արտաքին քաղաքականությանը տարածաշրջանային երեք հակամարտությունների համատեքստում' Սիրիական պատերազմ, Եմենի պատերազմ և Կատարի շուրջ դիվանագիտական ճգնաժամ և դիտարկում դրանք տարածաշրջանային երկու տերությունների՝ Սաուդյան Արաբիայի և Իրանի դիմակայության համատեքստում: Օմանի յուրահատուկ արտաքին քաղաքականությունը կապվում է երկրի նախկին միապետ սուլթան Կաբուսի անվան հետ: Հաշվի առնելով երկրի ոչ վաղ անցյալի իրադարձությունները, տարածաշրջանին բնորոշ կոնֆլիկտայնությունը և մի շարք այլ հանգամանքներ՝ Օմանը մշտապես փորձել է չեզոքություն պահպանել տարբեր իրադրություններում, ինչպես նաև իր միջնորդական ջանքերն առաջարկել զանազան հակամարտող կողմերի: Այս առումով, Օմանր կարողացել է հաջողություններ գրանցել և դրա շնորհիվ հեղինակություն ձեռք բերել, որը գնահատվում է նաև այլ երկրների կողմից: Հոդվածում քննարկվող հակամարտություններում Օմանի կայացրած որոշումները կարելի է բացատրել այն բանով, որ տարածաշրջանային անկանխատեսելի փոփոխությունները ռիսկեր են պարունակում երկրի անվտանգության և կայունության համար: Օմանը հետևում է իր իսկ որդեգրած արտաքին քաղաքական սկզբունքներին' մերժելով մեկուսացման և բոյկոտի քաղաքականությունը և պահպանելով կապերը բոլոր կողմերի հետ: Միևնույն ժամանակ, այդ քաղաքականությունը չի նախատեսում բացարձակ չեզոքություն: Ընդհանուր առմամբ, Օմանը ձգտում է հավասարակշռված, հաշվարկված և պրատմատիկ մոտեցումներ ցուցաբերել տարատեսակ մարտահրավերների բախվելիս:
Place of publishing: