Object structure

Publication Details:

Պարբերականը հրատարակվում է 1960 թվականից։ Մինչև 2021 թվականը պարբերականը կոչվել է «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներն ու ժողովուրդներ»

Journal or Publication Title:

Բանբեր Արևելագիտության ինստիտուտի=Bulletin Of The Institute Of Oriental Studies (BIOS)

Date of publication:

2022

Volume:

2 (35)

Number:

2

ISSN:

e-2738-2702 ; 2738-2710

Official URL:


Additional Information:

Քոսյան Արամ

Title:

Išuwa towards the end of the XIII century BC (on the problem of the grooved ware)

Other title:

Իսուվան մ․թ․ ա․ XIII դարի վերջերին (ակոսավոր խեցեղենի խնդրի շուրջ)

Creator:

Kosyan, Aram

Corporate Creators:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ

Subject:

Պատմություն

Uncontrolled Keywords:

Išuwa ; Hittite Empire ; LBA-EIA transition ; Altınova ; grooved ware ; Kura-Araxes culture

Abstract:

At the end of the XIII century BC archaeological excavations carried out in various regions of Eastern Turkey have revealed a complete cultural break, thus marking the end of the Late Bronze Age (LBA) and the rise of the Early Iron Age (EIA). The main peculiarity for the new culture is the appearance of the so-called "grooved ware" which was unearthed during the excavations at numerous sites on the territory of Išuwa, a political unit well attested by Hittite cuneiform texts. This same ware is known also from several sites located in different parts of Eastern Highlands (eastern Lake Van basin, Tillehöyük, Lidarhöyük, Erzurum, Iğdır, etc.). To date the causes of this phenomenon are not clear. Ch. Burney and V. Sevin were the first to assume that at least in the case of the Upper Euphrates basin the transition from LBA to EIA was the result of migration from Transcaucasia. Later this as-sumption was cast doubt on by other archaeologists. U. Müller suggested that the source for the grooved ware should be looked for in Išuwa, and that later some population of this region moved to the south and south-east.
For the solution to this problem the author refers to the movement of the population of the Kura-Araxes culture of Transcaucasia and neighboring regions to the south-west and south which happened about 2000 years before the end of the LBA, during the termination of the Early Bronze Age I in Transcaucasia (end of the IV millennium BC). Most probably, the causes of both migrations could be the result of the so-called 5.2 and 3.2 kiloyear climatic events. Strikingly, the routes of the Kura-Araxes I migrants coincide with that of the grooved ware people. Thus, the suggestion of Ch. Burney and V. Sevin seem more plausible than the proposals put forward by later authors. Most probably in both cases we deal with significant migrations of Transcaucasian population groups.
Հնագիտական պեղումների շնորհիվ մ.թ.ա. XIII դարի վերջերին հստակ նկատվում է Հայկական լեռնաշխարհի արևմտյան շրջաններում Ուշբրոնզեդարյան մշակույթի կտրուկ ավարտ և նոր, պարզունակ մշակույթով բնորոշվող բնակչության ներկայություն: Այդ նոր մշակույթի վկայությունը այսպես կոչված «ակոսավոր խեցեղենն է», որը մեծ քանակությամբ հայտնաբերվել է ինչպես Իսուվայում, այնպես էլ Լեռնաշխարհի մյուս շրջաններում: Նույն երևույթն առկա է նաև Իսուվայից հարավ` Հյուսիսային Միջագետքի մի շարք (Թիլլեհյոյուք, Լիդարհյոյուք և այլն), Վանա լճից արևելք ընկած հնավայրերում (Քարագյունդյուզ, էվդիթեփե, Ալաջահան և այլն), ինչպես նաև էրզրումի, Արարատ լեռան շրջակայքում և այլուր: Անցումային փուլում Իսուվայի տարածքում պեղված մեծաքանակ հնավայրերում առկա է բնակավայրերի քանակական զգալի աճ, ինչը կարող է վկայել նոր բնակչության ներհոսքի մասին: Իսուվայում և այլ շրջաններում վերոհիշյալ անցումային փուլում նոր մշակույթի կրողներին դեռևս Չ. Բըրնին և Վ. Սևինը առաջարկել էին դիտել որպես Այսրկովկասից եկած բնակչություն: Այդ տեսակետը ավելի ուշ կասկածի տակ առնվեց: Փոխարենն առաջարկվեց ակոսավոր խեցեղենի աղբյուրը տեսնել հենց Իսուվայում, որտեղից էլ սկսվել է դրանց տեղաշարժը այլ վայրեր: Իսուվայում ակոսավոր խեցեղենի աղբյուրը և դրա ստեղծողների գալստյան պատճառը կարող է նոր լուծում ստանալ նշված իրադարձությունից շուրջ 2000 տարի առաջ Այսրկովկասից Կուր-Արաքսյան մշակույթի I փուլի ավարտին (մ.թ.ա. IV հազ. վերջ) դեպի Վերին Եփրատի ավազան և այլ վայրեր ընթացած բնակչության տեղաշարժի հետ Ուշբրոնզեդար-վաղերկաթեդար անցման համադրման միջոցով: Երկու դեպքում էլ առկա են հնավայրերի քանակական աճ և նոր մշակույթի ակնառու հետքեր: Երկրորդ դեպքում' ի տարբերություն առաջինի, նախորդող փուլի մշակույթն ուղղակի վերանում է: Որպես վերոհիշյալ բնակչության տեղաշարժերի պատճառ կարելի է առաջարկել մ.թ.ա. IV հազ. վերջերին և Ուշբրոնզեդարի ավարտին Առաջավոր Ասիայի շրջակա միջավայրում տեղ գտած կլիմայական փոփոխությունները:

Place of publishing:


Publisher:

«Քոփի Փրինթ» տպ.

Type:

Հոդված

Format:

pdf

Extent:

էջ 25-35

Identifier:

click here to follow the link

Language:

hy; en

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան