Publication Details:
«Բանբեր հայագիտության» միջազգային գիտական հանդեսը լույս է տեսնում 2013 թվականից։
Journal or Publication Title:
Բանբեր հայագիտության = Вестник Арменоведения = Review of Armenian studies
Date of publication:
Number:
ISSN:
Official URL:
Additional Information:
Title:
The Female Fidelity and Infidelity in the Shah Abbas Plots of the Armenian Folklore
Other title:
Կնոջ հավատարմությունն ու անհավատարմությունը հայ բանահյուսության շահաբասյան սյուժեներում ; Верность и неверность женщины в шахабасских сюжетах армянского фольклора
Creator:
Corporate Creators:
Institute of Archaeology and Ethnography of NAS RA
Contributor(s):
Գլխավոր խմբագիր՝ Պ. Ա. Չոբանյան (2013-2017) ; Ա. Խառատյան (2017-)
Subject:
Uncontrolled Keywords:
plot ; motive ; fidelity ; moral and instructive formula ; custom ; belief ; blood revenge
Coverage:
Abstract:
Հայ վիպական բանահյուսության հեքիաթային սյուժեներում առանձին խումբ են կազմում կնոջ հավատարմության և անհավատարմության մոտիվներով սյուժեները, որոնք աղերսվում են Շահ Աբասի վիպական կերպարին: Սյուժեն բաղկացած է երկու միմյանցից անկախ պատումներից։ Պատումի առաջին մասում ի ցույց է դրվում կնոջ անհավատարմությունը, իսկ երկրորդ պատումն առաջինի հակադրությունն է, որտեղ հանդես է գալիս նվիրված կնոջ կերպարը։ Այս ինքնատիպ սյուժեում պահպանված են հնագույն սովորույթներ, հավատալիքներ և ծիսական գործողություններ, ինչպես օրինակ` արյան վրեժի սովորությունը, որի իրագործման գործառույթը ստանձնում է կինը: Պատումները բարոյախրատական որոշակի նպատակ են հետապնդում, դրանց եզրակացությունը պայմանավորված է դեպքերի շղթայում կնոջ վարքագծի ու բնավորության հակադիր դրսևորումներով: Սյուժեն նպաստում է բացահայտելու Շահ Աբասի բնավորության ու վարքագծի այն կողմերը, երբ նա հանդես է գալիս որպես հասարակական կյանքի կարգավորող ու անարդարությունները վերահսկող, որի գործողությունները, սակայն, ոչ միշտ են արդարամիտ և կարող են հանգեցնել բնական կարգի խաթարմանը:
В сказочных сюжетах армянского эпического фольклора отдельную группу составляют сюжеты, построенные на мотивах женской верности и неверности, соотносящиеся с эпическим образом Шаха Аббаса. Сюжет состоит из двух независимых рассказов. Первая часть посвящена неверности женщины, а вторая часть являет собой противопоставление первой, где повествуется о верности и преданности женщины. В этом своеобразном сюжете нашли отражение древнейшие обычаи, верования и обрядовые действия, к примеру, обычай вендетты, которую осуществляет женщина. Рассказы однозначно имеют морально-дидактическую направленность. Сюжет способствует выявлению скрытых черт характера и поведения Шаха Аббаса, когда он пытается упорядочить общественную жизнь и пресечь несправедливость, однако его действия не всегда справедливы и могут привести к дисбалансу естественного порядка.
Place of publishing:
Երևան