Publication Details:
«Բանբեր հայագիտության» միջազգային գիտական հանդեսը լույս է տեսնում 2013 թվականից։
Journal or Publication Title:
Բանբեր հայագիտության = Вестник Арменоведения = Review of Armenian studies
Date of publication:
Number:
ISSN:
Official URL:
Additional Information:
Title:
Other title:
«Կարսի բարդույթը» Թուրքիայում և 1973 թ. խորհրդա-թուրքական պետական սահմանի վերասահմանագծումը ; «Карсский комплекс» в Турции и редемаркация советско-турецкой государственной границы в 1973 году
Creator:
Corporate Creators:
Yerevan State University, Faculty of Oriental Studies
Contributor(s):
Գլխավոր խմբագիր՝ Պ. Ա. Չոբանյան (2013-2017) ; Ա. Խառատյան (2017-)
Subject:
Uncontrolled Keywords:
the USSR ; Turkey ; Treaty of Kars ; Treaty of Moscow ; border demarcation ; border delimitation ; Armenian-Turkish relations
Coverage:
Abstract:
Միջազգային գործառույթներում երկու հարևան երկրների միջև սահմանների դելիմիտացիան և դեմարկացիան (սահմանազատումն ու սահմանագծումը) կանոնավոր և, ըստ էության, պարտադիր երևույթ է: Ամրակայված և փոխադարձաբար ճանաչված սահմանները, լինելով քաղաքական պայմանավորվածությունների (բանակցություններ, պայմանագրեր), ռազմական իրավիճակի (պատերազմների ելք) ծնունդ՝ հետագայում ձեռք են բերում նաև տեխնիկական բնույթ, որում երբեմն պահպանվում է պատմաքաղաքական բաղադրիչը: Ասվածը լիովին բնութագրական է նախկին ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև հաստատված սահմանի համար, որի մի մասը այսօրվա Հայաստան-Թուրքիա սահմանն է: Ինչպես հայտնի է, ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև սահմանը որոշվել է խոցելի լեգիտիմությամբ Մոսկվայի և Կարսի պայմանագրերով (1921 թ.), որոնք հայկական գիտական, քաղաքական ու հասարակական լայն շրջանակների կողմից մինչև օրս որոշակի իմաստով ընդունելի չեն: Կարսի պայմանագիրը Թուրքիայի քաղաքական և հասարակական շրջանակներում ամենազգայուն թեմաներից է և իր այդ կարգավիճակն ու ընկալումը պահպանել է ցայսօր: Ավելին, Կարսի փխրուն իրավական հիմքեր ունեցող պայմանագրով հաստատված խորհրդա-թուրքական սահմանների և ամեն պահի իրավիճակի փոփոխության հնարավորության հարցը Թուրքիայում ստեղծել է մի վիճակ, որը, մեր կարծիքով, կարող ենք անվանել «Կարսի բարդույթ»: Այդ բարդույթը սերտորեն կապված է հայ-թուրքական սահմանի սահմանագծման և հետագայում վերասահմանագծման գործընթացների հետ։
В международной практике делимитация и демаркация границ между двумя соседними государствами является нормальным и, по существу, обязательным процессом. Зафиксированные и взаимно признанные границы, являющиеся результатом политических договоренностей (переговоры, договоры) и военных действий (исход войн), в дальнейшем приобретают также технический характер, при котором иногда сохраняется и историко-политическая составляющая. Отмеченное полностью характерно для бывшей советско-турецкой границы, некоторая часть которой сегодня является границей между Арменией и Турцией. Как известно, граница между СССР и Турцией была определена уязвимыми, с правовой точки зрения, Московским и Kарсским договорами (1921), которые до сих пор в некотором смысле не приемлемы для широкого круга армянских научных, политических и общественных деятелей. Карсский договор был одной из самых животрепещущих тем для политических и общественных кругов Турции и остается таковым по сей день. Более того, проблема советско-турецких границ, установленных на основе Карсского договора, и возможность их изменения в любой момент создали в Турции ситуацию, которая, на наш взгляд, может быть названа «карсским комплексом», тесно связанным с процессами демаркации и в дальнейшем редемаркации армяно-турецкой границы.
Place of publishing:
Երևան