Գիտական Արցախ=Scientific Artsakh=Научный Арцах
www.artsakhlib.am
Harutyunyan Tigran, Арутюнян Тигран
Inclusion of Defence Policy in the Security System of the Republic of Armenia ; Включение оборонной политики в систему безопасности Республики Армения
Սույն հոդվածի նպատակն է ներկայացնել պաշտպանական քաղաքականության բաղադրիչի՝ ՀՀ անվտանգային համակարգում ներառման էվոլյուցիան և վերջինիս ազդեցությունն ու կապը Հայաստանի անվտանգության և պաշտպանության ոլորտներում իրականացվող բարեփոխումների վրա։ Վերջինս նախատեսված է պաշտպանական բարեփոխումներով հետաքրքրված ընթերցողների լայն շրջանակի համար և ուղղված է պաշտպանական քաղաքականության ոլորտում գիտելիքների զարգացմանը։ Զինված ուժերի կառուցման համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր պետություն, ձեռնամուխ լինելով սեփական զինված ուժերի ստեղծմանը, նախապես ընտրում է դրանց այն կառուցվածքը, որով կերաշխավորվի տվյալ պետության անվտանգությունը: Հոդվածում կիրառել ենք հետազոտության որակական մեթոդաբանությունը՝ հավաքելով և վերլուծելով թեմային առնչվող ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդական աղբյուրները: Այս համատեքստում է, որ պաշտպանական քաղաքականության ինտեգրումը երկրի ընդհանուր անվտանգության համակարգին առանցքային դեր խաղաց պաշտպանական բարեփոխումների ողջ գործընթացում՝ հզոր խթան հաղորդելով Հայաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտներում դոկտրինալ մոտեցման ի հայտ գալուն։ Սույն հոդվածում հեղինակն անդրադառնում է պաշտպանական քաղաքականության ներդրման պատմությանը, ժամանակագրությանը, նշանակությանն ու դերին, պաշտ-պանական քաղաքականություն հասկացությանը և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ղեկավարման համակարգին և հրամանատա-րական ուղղահայաց փոփոխություններին, պաշտպանական քաղաքականության մշակման, պլանավորման և իրականացման գործընթացին, պաշտպանական քաղաքականության փոխկապակցվածությանը համապետական քաղաքականության այլ ճյուղերին: Զինված ուժերի կառուցումը փոխկապված ու փոխպայմանավորված տնտեսական, սոցիալ-քաղաքական, գաղափարախոսական, ռազմատեխնիկական և այլ բնույթի միջոցառումների համակարգն է, որ նպատակաուղղված է ազգային շահերի երաշխավորված զինված պաշտպանության նպատակով զինված ուժերի ստեղծմանը, պատրաստմանն ու զարգացմանը: Վերոնշյալ գործընթացը պետք է իրագործվի պետության ռազմական գործունեության ընդհանուր համակարգի շրջանակներում` պետության ամբողջ ռազմական կազմակերպվածքի փուլային համալիր կերպափոխմանը համահունչ: Հաշվի առնելով միջազգային հարթակում և տարածաշրջանում ընթացող խորքային գործընթացները, ինչպես նաև Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքները՝ Հայաստանի Հնարապետությունը մտել է զինված ուժերի վերափոխման և պաշտպանության ոլորտի բարեփոխումների նոր ու վճռորոշ փուլ, որի հաջողությունից է կախված լինելու երկրի հետագա զարգացումը:
The aim of this article is to present the evolution of the inclusion of the defence policy component in the RA security system and its impact and connection on the reforms implemented in the security and defence sectors of Armenia. The latter is intended for a wide range of readers interested in defence reforms and is aimed at developing knowledge in the field of defence policy. The world experience of building the armed forces shows that each state, setting out to create its own armed forces, first chooses the structure that will guarantee the security of the given state. The article used the qualitative research methodology, collecting and analyzing both primary and secondary sources related to the topic. It is in this context that the integration of defence policy into the overall security system of the country played a key role in the entire process of defence reforms, giving a powerful impetus to the reforms, as well as the emergence of a doctrinal approach in the fields of defense and security of Armenia. In this article, the author addresses the history, chronology, significance and role of the introduction of defence policy, the concept of defence policy and the changes in the management system and command vertical of the Armed Forces of the Republic of Armenia, the process of development, planning and implementation of defense policy, the interdependence of defence policy with other branches of national policy. The construction of the armed forces is the system of interrelated and interdependent economic, socio-political, ideological, military-technical and other measures aimed at the creation, training and development of the armed forces for the guaranteed armed defence of national interests. The above-mentioned process should be implemented within the framework of the general system of the state's military activities, in line with the step-by-step complex transformation of the entire state's military organization. Taking into account the deep processes taking place on the international stage and in the region, as well as the results of the second Artsakh war, the Republic of Armenia has entered a new and crucial stage of the transformation of the armed forces and the defence sector reforms, on the success of which the future development of the country will depend.
Цель данной статьи ‒ представить эволюцию включения компонента оборонной политики в систему безопасности РА и его влияние и связь с реформами, осуществляемыми в секторах безопасности и обороны Армении. Последняя предназначена для широкого круга читателей, интересующихся оборонными реформами, и направлена на развитие знаний в области оборонной политики. Мировой опыт строительства вооруженных сил показывает, что каждое государство, приступая к созданию собственных вооруженных сил, прежде всего выбирает ту структуру, которая будет гарантировать безопасность данного государства. В статье использовалась методология качественного исследования, собирающая и анализирующая как первичные, так и вторичные источники, связанные с темой. Именно в этом контексте интеграция оборонной политики в общую систему безопасности страны сыграла ключевую роль во всем процессе оборонных реформ, придав мощный импульс реформам, а также появлению доктринального подхода в области обороны и безопасности Армении. В данной статье автор обращается к истории, хронологии, значению и роли введения оборонной политики, концепции оборонной политики и изменениям в системе управления и командной вертикали Вооруженных Сил Республики Армения, процессу разработки, планирования и реализации оборонной политики, взаимозависимости оборонной политики с другими отраслями государственной политики. Строительство вооруженных сил представляет собой систему взаимосвязанных и взаимообусловленных экономических, социально-политических, идеологических, военно-технических и иных мероприятий, направленных на создание, подготовку и развитие вооруженных сил для гарантированной вооруженной защиты национальных интересов. Указанный процесс должен осуществляться в рамках общей системы военной деятельности государства, в русле поэтапного комплексного преобразования всей военной организации государства. Учитывая глубокие процессы, происходящие на международной арене и в регионе, а также итоги второй Арцахской войны, Республика Армения вступила в новый ответственный этап трансформации вооруженных сил и реформирования оборонного сектора, от успеха которого будет зависеть будущее развитие страны.
Երևան
oai:arar.sci.am:332010
Nov 27, 2022
Nov 27, 2022
12
https://arar.sci.am/publication/360518
Հրատարակության անուն | Ամսաթիվ |
---|---|
Հարությունյան, Տիգրան, Պաշտպանական քաղաքականության ներառումը ՀՀ անվտանգային համակարգում | Nov 27, 2022 |
Մանուկյան, Արամ Գլխ. խմբ.՝ Վարդանյան Արարատ Վլադիմիրի
Սուքիասյան, Հայկ Գլխ․ խմբ․` Ղազանչյան Լ․ Ա․
Ալթունյան, Կատերինա
Հարությունյան, Ժաննա
Սիմոնյան, Գուրգեն
Բալասանյան, Գրիգոր