Հրապարակման մանրամասներ:
Լույս է տեսնում տարեկան 6 անգամ
Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:
«Ամբերդ» տեղեկագիր="Ambert" bulletin= "Амберт" бюллетень
Հրապարակման ամսաթիւ:
Համար:
ISSN:
Պաշտոնական URL:
Լրացուցիչ տեղեկութիւն:
Буланикян Ваге, Bulanikyan Vahe
Վերնագիր:
Ի՞նչ է սպասվում համաշխարհային տնտեսությանը. զարգացման միտումները
Այլ վերնագիր:
Что ждет мировую экономику? - тенденции развития ; What's Next for the Global Economy? - Development Trends
Ստեղծողը:
Խորագիր:
Չվերահսկուող բանալի բառեր:
համաշխարհային տնտեսություն ; տնտեսական ենթակառուցվածք ; լոգիստիկա ; գնաճ ; պարենային ապրանքներ ; էներգառեսուրսներ
Ամփոփում:
Հոդվածում անդրադարձ է կատարվում համաշխարհային տնտեսության զարգացման հնարավոր միտումներին՝ ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում։ Մասնավորապես՝ լուսաբանվում է Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող աննախադեպ տնտեսական պատժամիջոցների և, միաժամանակ, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տնտեսական ենթակառուցվածքների ոչնչացման, ինչպես նաև սևծովյան նավահանգիստների շրջափակման ազդեցությունը համաշխարհային տնտեսության լոգիստիկ կապերի վրա։ Պատերազմը հանգեցրել է մատակարարման շղթաների խզմանը, պարենամթերքի և վառելիքի գների աճին ամբողջ աշխարհում, ինչի հետևանքով անորոշ տևողության և խորության տնտեսական ցնցումներ են առաջացել, որոնք երկարատև ռազմական գործողությունների դեպքում կարող են դառնալ անկայունության առնվազն միջնաժամկետ գործոն։ Նշվում է նաև, որ մոտ ապագայում շատ երկրների համար հիմնական խնդիրը կլինի գնաճի զսպումը, քանզի գնաճի տեմպերն են այն մակրոտնտեսական ցուցիչը, որն առաջին հերթին ազդում է դրամավարկային քաղաքականության և սպառողների շրջանում ձևավորվող սպասումների ու վարքագծի վրա: Կատարվում է եզրակացություն, որ ռուս-ուկրաինական շարունակվող պատերազմը վերջ կդնի համաշխարհային տնտեսության գլոբալացման միտումներին, որոնք վերջին երեսուն տարիներին գերակայում էին, և կխթանի հովանավորչական քաղաքականության նոր ալիքի առաջացումը՝ ազգային տնտեսությունները պաշտպանելու նկատառումով:
В статье говорится о возможных тенденциях развития мировой экономики в условиях русско-украинской войны. В частности, речь идет о влиянии беспрецедентных экономических санкций, введенных Западом в результате российско-украинской войны, а также разрушения экономической инфраструктуры Украины Россией и блокады морских портов, на логистику мировой экономики. Война привела к разрыву цепочек поставок, росту цен на продовольствие и топливо по всему миру, что повлекло за собой экономические потрясения неопределенности и глубины. Это может быть как минимум среднесрочным фактором нестабильности в случае длительных боевых действий. Упоминается также, что в ближайшее время основной задачей для многих стран станет сдерживание инфляции, потому что темпы инфляции являются макроэкономическим показателем, который в первую очередь влияет на денежно-кредитную политику, потребительские ожидания и поведение. В статье делается вывод о том, что нынешняя российско-украинская война положит конец глобализации мировой экономики за последние тридцать лет, простимулирует появление новой волны протекционистской политики по защите национальных экономик.
The paper talks about the possible trends in the development of the world economy in the conditions of the Russian-Ukrainian war. In particular, we discuss the impact of unprecedented economic sanctions imposed by the West as a result of the Russian-Ukrainian war, as well as the destruction of the economic infrastructure of Ukraine by Russia and the blockade of seaports, on the logistics of the world economy. War has disrupted supply chains, rising prices on food and fuel around the world, resulting in economic shocks of uncertainty and depth. This can be at least a medium-term factor of instability in the event of prolonged hostilities. It is also mentioned that in the near future the main task for many countries will be to control inflation, because the inflation rate is a macroeconomic indicator that primarily affects monetary policy, consumer expectations and behavior. The research concludes that the current Russian-Ukrainian war will put an end to the globalization of the world economy over the past thirty years, stimulate the emergence of a new wave of protectionist policies to protect national economies.
Հրատարակիչ:
Տեսակ:
Ձեւաչափ:
Չափեր:
Գլխաւոր նշումը:
Նյութը վերցված է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կայքից։