Publication Details:
Journal or Publication Title:
Հայաստանի բժշկագիտություն = Медицинская наука Армении = Medical Science of Armenia
Date of publication:
Volume:
Number:
ISSN:
Official URL:
Additional Information:
Бардахчян С. Г., Bardakhchyan S. G.
Title:
Վիրահատական բուժման դերը մետաստատիկ կոլոռեկտալ քաղցկեղով հիվանդների շրջանում
Other title:
Роль хирургического лечения пациентов с метастатическим колоректальным раком ; The Role of Surgery in Metastatic Colorectal Cancer Patients
Creator:
Corporate Creators:
Առողջապահության նախարարության պրոֆ. Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոն
Contributor(s):
Պատ․ խմբ․՝ Բ․ Ա․ Ֆանարջյան (1961-1977) ; Ի․ Ք․ Գևորգյան (1978-1988) ; Ռ․ Պ․ Ստամբոլցյան (1989-1994) ; Գլխ․ խմբ․՝ Վ․ Պ․ Հակոբյան (1995-2007) ; Յու․ Թ․ Ալեքսանյան (2008-2018)
Subject:
Uncontrolled Keywords:
կոլոռեկտալ քաղցկեղ ; մետաստատիկ կոլոռեկտալ քաղցկեղ ; վիրահատական բուժում
Coverage:
Abstract:
Կոլոռեկտալ քաղցկեղը (ԿՌՔ) աշխարհում ամենահաճախ հանդիպող ուռուցքներից մեկն է: Յուրաքանչյուր տարի գրանցվում է ԿՌՔ-ով հիվանդացության 1,5-2,0 միլիոն նոր դեպք [18]: Այդ դեպքերի մոտ 30%-ը ախտորոշվում է 4-րդ՝ մետաստատիկ փուլում, երբ առկա է ուռուցքի տարածում դեպի հեռակա օրգաններ [12,18]: Եթե 1-3-րդ փուլերում ԿՌՔ-ով հիվանդների բուժման հիմնական մեթոդը վիրահատությունն է, ապա 4-րդ փուլում վիրահատական բուժման դերը շատ ավելի փոքր է: Այս փուլում վիրահատությունը հաճախ կրում է պալիատիվ բնույթ և կիրառվում է աղիքային անանցանելիության, աղիքի թափածակման կամ արյունահոսության դեպքում: Սակայն երբեմն, երբ ուռուցքի մետաստատիկ տարածումը կրում է սահմանափակ բնույթ, վիրահատությունը կարող է կիրառվել նաև բուժական նպատակներով [4,5]: Վերջին տարիներին կուտակվում են տվյալներ մետաստատիկ ԿՌՔ-ով (ՄԿՌՔ) հիվանդների շրջանում վիրահատական բուժման առավել մեծ դերի վերաբերյալ[15]: Վիրահատական բուժումը հաճախ կիրառվում է այն դեպքերում, երբ առկա է ուռուցքի մետաստատիկ տարածում դեպի որևէ մեկ օրգան՝ առավել հաճախ լյարդ, երբեմն թոքեր: Ներկայումս հաճախակի վիրահատական բուժմանն օգնության են գալիս տեղային բուժման այլ մեթոդներ՝ ռադիոհաճախական աբլյացիա, քեմո, ռադիոէմբոլիզացիա և այլն [15-17]: Այս հոդվածում մենք ներկայացրել ենք ՀՀ երկու ուռուցքաբանական կենտրոններում ՄԿՌՔ-ով հիվանդների բուժման տվյալները՝ առավելապես կենտրոնանալով վիրահատական բուժման դերի վրա:
Колоректальный рак (КРР) является третьим по распространенности раком в мире. Около 30% всех больных диагностируются на четвертой стадии. В то время как операция является основным методом лечения больных с неметастатическим КРР, роль ее у метастатических больных менее значима. Тем не менее, несколько недавних исследований показали, что полное хирургическое удаление первичной опухоли и всех метастатических очагов может значительно улучшить выживаемость в тщательно отобранных случаях. Наше исследование показало, что на IV стадии КРР те пациенты, которым была проведена лечебная операция (резекция первичной опухоли и всех метастатических очагов) (22,6%), имели значительно лучшие результаты выживаемости, по сравнению с теми, кому провели только паллиативную операцию (резекция только первичной опухоли или колостома) или не провели вовсе (77,4%) (общая выживаемость 34 против 18 месяцев; p=0,042).
Colorectal cancer (CRC) is the third most common cancer in the world. About
30% of all CRC cases are diagnosed in metastatic stage. While surgery is the mainstay of treatment in non metastatic CRC, its role in metastatic cases is less significant. Nevertheless in recent years some studies had shown that surgical treatment in mCRC patients with total resection of the both primary tumor and all metastatic lesions may significantly improve survival in carefully selected cases. Our study showed that in stage IV CRC those patients who received curative surgery (resection of primary tumor and all metastatic lesions) (22.6%) did significantly better than those who received only palliative surgery (resection of primary tumor only or diverting ostomy) or no surgery (77.4%) (median overall survival 34 vs 18 months; p=0.042).
Place of publishing:
Երևան