Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2022

Number:

2

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Бабаджанян Астхик, Агаян Сосэ, Babajanyan Astghik, Aghaian Soseh

Title:

Դաշտադեմի միջնադարյան դղյակի ճարտարապետությունը

Other title:

Архитектура средневекового замка в Даштадеме ; Architecture of the Medieval Castle of Dashtadem

Creator:

Բաբաջանյան, Աստղիկ ; Աղայան, Սոսե

Corporate Creators:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Subject:

Հնագիտություն ; Ճարտարապետություն

Uncontrolled Keywords:

պատմություն ; ճարտարապետություն ; զարգացած միջնադար ; դղյակ ; միջնաբերդ ; նորահայտ աշխարհիկ կառույցներ ; շինարարական փուլեր

Coverage:

268-286

Abstract:

Դաշտադեմի միջնադարյան դղյակը ՀՀ տարածքում մասնակի կանգուն մնացած բացառիկ համալիրներից է, որը XIII դ. և XIV դ. սկզբին Զաքարյանների իշխանանիստ կենտրոններից մեկն էր Արագածոտնում: Զարգացած միջնադարում գտնվելով Դվին-Անի քարավանային տարանցիկ ճանապարհների վրա՝ այն վերահսկում և ապահովում էր դրանց անվտանգությունը և ակտիվ մասնակցություն ուներ տարածաշրջանային առևտրական ու մշակութային փոխհարաբերություններում: Դղյակը միասնական նախագծով ստեղծված համալիր է՝ ընդհանուր շրջապարսպով ամփոփված և դասական դղյակներին հատուկ բոլոր համակառույցներով: Համալիրի առանցքը աշտարակներով համալրված եռահարկ միջնաբերդն է, որի շուրջ ստեղծված ներքին բակի տարբեր հատվածներում տեղակայված են պալատական միանավ եկեղեցին, երկու նորահայտ աշխարհիկ շենքերը՝ հանդիսավոր դահլիճը և մոնումենտալ ուղղանկյուն կառույցը (հավանաբար՝ սեղանատուն), ինչպես նաև ջրամատակարարման համակարգը՝ ստորգետնյա ջրամբարներով: Պատմական, հնագիտական սկզբնաղբյուրների և ճարտարապետական վերլուծության համադրմամբ հստակեցվել են ինչպես դղյակի ժամանակագրությունը և կառուցապատման փուլերը, այնպես էլ կառույցների ճարտարապետական հորինվածքն ու շինարվեստը:
Средневековый замок в Даштадеме – одна из немногих сохранившихся кре-постей на территории Республики Армения, являвшихся одной из резиденций княжеской семьи Закаридов в Арагацотнском регионе в XIII – в начале XIV веков. Расположенный на средневековых караванских маршрутах, ведущих с города Двина в столицу Ани, замок обеспечивал безопасность этих дорог и активно интегрировался торгово-культурных взаимоотношениях в регионе. Замок был спроектирован как единый комплекс, состоявший из типичных для средневековых замков сооружений и окруженный оборонительной стеной. Центром замка являлась трехэтажная цитадель, укрепленная башнями; в разных частях внутреннего двора были расположены церковь, два новооткрытых монументальных сооружения – парадный зал и прямоугольное здание (возможно, трапезная), а также система водоснабжения с подземными резервуарами. Исторические сведения, археологические данные и архитектурный анализ, позволяют прояснить хронологию и строительные этапы замка, а также архитектурные характеристики зданий.
The medieval castle of Dashtadem is one of the few stand fortresses in the territory of Republic of Armenia which was a seat of government of the Zakaryan princely house in the Aragatsotn region during the 13th and early 14th centuries. Located on the medieval caravan trade routes running from the major city of Dvin to capital city of Ani, the castle was involved in ensuring the safety of those roads and was actively integrated in the trade and cultural interconnections of the region. The castle was designed as a single complex consisting of the buildings typical of the medieval castles and was enclosed by a defensive wall. The core of the castle is a three-storey cita-del protected by the support-towers and surrounded by a church, two newfound monumental edifices - a ceremonial hall and a rectangular building (probably refectory), as well as a water supply system with subterranean cisterns which are located in different parts of the inner courtyard. Тhe historical evidence, archaeological data and architectural analysis clarify the chronology and the construction phases of the castle as well as the architectural characteristics of the buildings.


Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Identifier:

click here to follow the link

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան