Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2022

Number:

2

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Акопян Арарат, Hakobyan Ararat

Title:

1920 թ. թուրք-հայկական և 2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմների պատմահամեմատական զուգահեռներ

Other title:

Историко-сравнительные параллели между армяно-турецкой войной 1920 года и 44-дневной Арцахской войной 2020 года ; An Attempt to Hold Historical Parallels between the Tur-kish-Armenian War of 1920 and the 44-Day Artsakh War of 2020

Creator:

Հակոբյան, Արարատ

Corporate Creators:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Subject:

Պատմություն

Uncontrolled Keywords:

Հայաստան ; Արցախի Հանրապետություն ; պատերազմ ; Թուրքիա ; Ադրբեջան ; Շուշի ; զուգահեռներ

Coverage:

47-61

Abstract:

Ուղիղ մեկդարյա ընդմիջումով Հայաստանը և հայ ժողովուրդը երկու ծանրագույն պարտություն կրեցին: Այդ պատերազմների պատմահամեմատական քննությունը ցույց է տալիս, որ երկու դեպքում էլ եղել է ռազմաքաղաքական գործընթացների, դեպքերի ու իրադարձությունների բավական մեծ նմանություն, քանզի Հայաստանն ու հայ ժողովուրդը փորձել են դիմակայել նույն հավակնություններն ունեցող ու ռազմավարական նպատակներ հետապնդող, իրար ցեղակից թուրք-ադրբեջանական տանդեմին: Մյուս կողմից՝ ժամանակաշրջանի և արտաքին ու ներքին բնույթի հանգամանքների փոփոխությամբ պայմանավորված, այդ պատերազմների միջև, բնականաբար, կան նաև տարբերություններ: Արցախյան այս վերջին պատերազմի թողած հետևանքները՝ հազարավոր մարդկային զոհերն ու մեծաթիվ վիրավորները, վեհաշուք Շուշիի և հայրենի մնացյալ տարածքների կորուստները, Արցախի ինքնիշխանության սահմանափակումները Հայաստանում, Արցախի Հանրապետությունում և Սփյուռքում բարոյահոգեբանական բարդ ու ծանր մթնոլորտ ստեղծեցին: Այդ իրավիճակում Հայաստանի ու համայն հայության առջև կանգնած հրամայականն է՝ մեկտեղել համազգային ու համապետական ջանքերը, ապաքինել թշնամու հասցրած վերքերը, փորձել հաղթահարել երկրին ու ժողովրդին հասցված տարածքային, նյութական ու հոգևոր կորուստները, վերականգնել բանակը և ապահովել հայրենիքի անվտանգությունը:
За одно столетие Армения и армянский народ потерпели два тяжелых поражения. Историко-сравнительный анализ этих войн выявляет схожесть военно-политических процессов и событий, поскольку Армения и армянский народ как в 1920, так и в 2020 г. пытались противостоять турецко-азербайджанскому тандему. Однако, в силу изменения ряда внешних и внутренних обстоятельств, между этими войнами, конечно, есть и различия. 44-дневная война завершилась ограничением суверенитета Арцаха и создавшейся тяжелой морально-психологической атмосферой в Армении, в Нагорном Карабахе и в диаспоре и т.д. В сложившейся ситуации важнейшим императивом для Армении и всех армян является объединение национальных и обще-государственных усилий для преодоления нанесенных стране и народу человеческих, территориальных, материальных и моральных потерь.
With a break of exactly one century Armenia and the Armenian people suffered two heavy defeats. A historical and comparative analysis of these wars shows that in both cases there was a great similarity in military-political processes and events since Armenia and the Armenian people tried to resist the Turkish-Azerbaijani tandem, having similar ambitions and pursuing the same strategic goals. On the other hand, due to the change in the external and internal circumstances of the period between these wars, of course, there were differences. As for the consequences of the recent, in fact, third Artsakh war, the bloody wounds inflicted by it are still fresh: with thousands of victims and numerous wounded, the loss of majestic Shushi and the rest of the territory of the Motherland, the restriction of the sovereignty of Artsakh and the creation of a difficult moral and psychological atmosphere in Armenia, in Nagorno-Karabakh and in Diaspora, etc. In the current situation, the most important imperative for Armenia and all Armenians is to unite national and state efforts, heal the wounds inflicted by the enemy and, overcoming the human, territorial, material, and spiritual losses inflicted on the country and people, look ahead.

Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Identifier:

click here to follow the link

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան