Օբյեկտ

Վերնագիր: Կոստանդնուպոլսի և Երուսաղեմի հայոց պատրիարքությունների փոխհարաբերությունները (XVIII դ. սկիզբ-20-ական թթ.)

Ստեղծողը:

Խառատյան, Ալբերտ

Տեսակ:

Հոդված

Հրապարակման մանրամասներ:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Լրաբեր հասարակական գիտությունների =Herald of the Social Sciences

Հրապարակման ամսաթիվ:

2022

Համար:

2

Լրացուցիչ տեղեկություն:

Харатян Альберт, Kharatyan Albert

Այլ վերնագիր:

Отношения между армянскими патриархатами Константинополя и Иерусалима (начало XVIII в. – 20-ые годы) ; The Relationships between the Armenian Patriarchates of Constantinople and Jerusalem (Beginning of the 18th Century to 1720s)

Ծածկույթ:

12-30

Ամփոփում:

XVIII դ. սկզբներից Օսմանյան պետությունը կիրառում է միլեթները առավել կառավարելի դարձնելու քաղաքականություն, որ հատկապես ուղղվում էր քրիստոնյա համայնքներում կաթոլիկական քարոզչության դեմ, և որը վերջին հաշվով հետամտում էր պահպանել կայսրության ամբողջականությունը: Դրանով էր պայմանավորված Կ. Պոլսի պատրիարքության կենտրոնաձիգ հոգևոր իշխանության ամրապնդումը՝ նրան Երուսաղեմի հայոց պատրիարքությունը միացնելու (1702-1703, 1705-1716) միջոցով: Իրականում խորացավ դավանական և խմբակցական պայքարը հայ աշխարհիկ և հոգևոր վերնախավում, որ հասցրեց Կ. Պոլսի պատրիարքների՝ հույժ կասկածելի արագ պաշտոնակալումներին և, միաժամանակ, Երուսաղեմի Ս. Հակոբի վանքի սեփականությունների ու եկամուտների անողորմ թալանին՝ Կ. Պոլսի հոգևոր սյուզերենի մասնակցությամբ: Վանքը խրվեց մեծ պարտքերի մեջ՝ հարցականի տակ դնելով Երուսաղեմի հայոց պատրիարքության բուն իսկ գոյությունը: Դա կասեցվեց Կ. Պոլսի պատրիարքության կողմից Երուսաղեմում տեղապահ (վեքիլ) նշանակված Հովհաննես Կոլոտի բացառիկ եռանդուն և արդյունավետ գործունեության շնորհիվ: Զույգ պատրիարքությունները նորից բաժանվեցին (1716) նրա՝ պատրիարք ընտրվելուց հետո (1715-1741): 1726 թ. Երուսաղեմի պատրիարքության համար սահմանվեցին կանոններ (այսպես կոչված՝ «Հաննայի նզովքները»), որոնք կանխում էին երկու պատրիարքությունների միացման որևէ հնարավորություն և հաստատում Երուսաղեմի հայոց պատրիարքության յուրօրինակ ինքնավարությունը հայ հոգևոր կենտրոնների համակարգում:
С начала XVIII в. Османская империя в отношении миллетов стала вести такую политику, которая позволяла в большей мере контролировать их деятельность, что в частности, было направлено против пропаганды католицизма в христианских общинах. Последнее преследовало цель сохранения целостности империи. Это было обусловлено укреплением центробежной духовной власти Константинопольского патриархата путем присоединения к нему Иерусалимского армянского патриархата (1702-1703, 1705-1716). В связи с этим обострилась религиозная и групповая борьба между армянской светской и духовной элитой, что привело к подозрительно поспешной инаугурации константинопольских патриархов и одномоментно к безжалостному присвоению собственности и доходов иерусалимской церкви св. Акопа при участии константинопольского духовного сюзерена. Церковь оказалась в долгах, что поставило под угрозу существование Иерусалимского армянского патриархата. Это удалось пресечь благодаря энергичной деятельности Ованеса Колота, назначенного иерусалимским местоблюстителем (векилом) константинопольским патриархатом. Патриархаты вновь были отделены друг от друга (1716 г.) после избрания Ованеса Колота патриархом (1715-1741 гг.). В 1726 г. для иерусалимского патриархата были определены каноны (так называемые «Ганнские анафемы»), которые пресекали какую-либо возможность объединения обоих патриархатов и утверждали своеобразную автономию Иерусалимского армянского патриархата в системе армянских духовных центров.
At the beginning of the 18th century the Ottoman state pursued the policy of making the millets more controllable. The policy was particularly directed against the Catholic propaganda in Christian communities which eventually was aimed at preserving the integrity of the Empire. This factor conditioned the strengthening of the centralized religious authority of Constantinople patriarchate achieved by joining the latter to the Armenian patriarchate of Jerusalem (1702-1703, 1705-1716). In fact, the religious and in-group fight among the Armenian secular and religious elite was escalated, leading to very dubious quick appointments of Constantinople patriarchs as well as to the merciless robbery of St. Hakob’s monastery in Jerusalem carried out with the direct participation of Constantinople’s religious suzerain. The monastery was heavily in debt, calling into question the mere existence of the Armenian patriarchate in Jerusalem. This was averted owing to appointed proxy (vekil) Hovhannes Kolot’s exceptionally vigorous and efficient activity. The two patriarchates were separated again (1716) after Kolot was elected as a patriarch (1715-1741). In 1726 new rules were set for the Jerusalem patriarchate (the so-called Hanna’s damnation), which averted any possibility of merging between the two patriarchates and established a unique autonomy of the Armenian patriarchate in Jerusalem under the system of Armenian religious institutions.

Հրատարակության վայրը:

Երևան

Հրատարակիչ:

ՀՀ ԳԱԱ

Ձևաչափ:

pdf

Նույնացուցիչ:

սեղմիր այստեղ կապին հետևելու համար ; oai:arar.sci.am:325360

Բնօրինակի գտնվելու վայրը:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան

Օբյեկտի հավաքածուներ:

Վերջին անգամ ձևափոխված:

Sep 1, 2022

Մեր գրադարանում է սկսած:

Aug 30, 2022

Օբյեկտի բովանդակության հարվածների քանակ:

19

Օբյեկտի բոլոր հասանելի տարբերակները:

https://arar.sci.am/publication/353134

Ցույց տուր նկարագրությունը RDF ձևաչափով:

RDF

Ցույց տուր նկարագրությունը OAI-PMH ձևաչափով։

OAI-PMH

Այս էջը օգտագործում է 'cookie-ներ'։ Ավելի տեղեկատվություն