Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:
Արևելյան աղբյուրագիտություն = Восточное источниковедение = Studies in oriental sources
Հրապարակման ամսաթիվ:
Հատոր:
ISSN:
Լրացուցիչ տեղեկություն:
Վերնագիր:
On Some Peculiarities Of Serfdom In Georgia (From The Middle Ages To The Early Modern Period)
Այլ վերնագիր:
Վրաստանում ճորտատիրության որոշ առանձնահատկությունների հարցի շուրջ (միջնադարից մինչև նոր շրջան)
Ստեղծողը:
Համատեղ հեղինակները:
Institute of Oriental Studies of NAS RA
Խորագիր:
Չվերահսկվող բանալի բառեր:
Georgia ; glekhi kma ; msakhuri ; church serfs ; Middle Ages ; Early Modern period ; vassal ; feudal
Ծածկույթ:
Ամփոփում:
Վրաստանում ավատատիրական ունեցվածքի բաղկացուցիչ մասն էին կազմում ճորտերը, որոնց շահագործման և ծառայությունների հիման վրա էր կառուցվում ֆեոդալի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական կարողությունը: Հարկ է նշել, որ Վրաստանում ճորտերի դասը միաշերտ չէր: Վրացական ճորտատիրությունն ուներ տարբերակիչ առանձնահատկություններ և ամբողջովին չի համապատասխանում «ճորտ» եզրի դասական ընկալմանը: Ավատատիրական կարգերի զարգացմանը զուգընթաց ձևավորվել էին ճորտերի տարբեր շերտեր, որոնք տարբերվում էին իրարից ոչ միայն տնտեսական հնարավորություններով, այլ տիրոջ նկատմամբ պարտավորությունների տեսակներով, իրավունքներով և հասարակության մեջ զբաղեցրած դիրքով: Ճորտ բնակչությունը իր տեսակներով, որպես կանոն, ուշ
միջնադարում և վաղ նոր շրջանում Վրաստանում ներկայացվում էր գլեխի կամ կմա եզրերի ներքո: Գոյություն ունեին ճորտերի տարբեր շերտեր` մսախուրի, մոջալաբե, կմա, գլեխի, բոգանո, խիզանի, նեբիերի, նածկալոբևի, մկվիդրի և այլն: Բացի այն, որ վրացական ճորտատիրական համակարգը աչքի էր ընկնում նման բազմաշերտությամբ, այն ուներ ևս մեկ առանձնահատկություն, այն է` ճորտերը ևս կարող էին ունենալ ճորտեր, այսինքն մսախուրին կարող էր ունենալ ճորտեր՝ մկվիդրիներ կամ գլեխիներ, իսկ վերջիններս էլ, օրինակ գլեխին կարող էր ունենալ իր ճորտերը, օրինակ խիզանիներ:
Հրատարակության վայրը:
Երևան
Հրատարակիչ:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ
Տեսակ:
Ձևաչափ:
Նույնացուցիչ:
սեղմիր այստեղ կապին հետևելու համար