Object structure

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիվ:

1879

Հատոր:

Ութերորդ տարի

Համար:

162 (Սեպտեմբերի 25 (Հոկտեմբերի 7)

Վերնագիր:

Կ. Պոլսի «Արարատյան» ընկերության օգտին «Մշակի» միջոցով փոխանցված ընդհանուր գումարի չափը

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Խորագիր:

Ներքին տեսութիւն ; Ներքին լուրեր ; Մշակ մատենագիտութիւն

Բովանդակություն:

Թեմիր-խան-Շուրայի Աստվածամոր հայկական եկեղեցում տեղի ունեցած գեներալ Լազարևի հոգեհանգստի արարողությունը:
Կ. Պոլսի «Արարատյան» ընկերության կողմից ուղարկված Տեղեկագրերի մեծ քանակի մասին:
Կ. Պոլսի «Արարատյան» ընկերության օգտին Բաքվից Օհանյանցի փոխանցած գումարը:
Կ. Պոլսի «Արարատյան» ընկերության օգտին Մոսկվայից փոխանցված գումարը:
Կոմս Լորիս-Մելիքովին Ս. Պետերբուրգի գեներալ-նահանգապետ նշանակելու վարկածը:
Մանրամասներ Բեռլինի գիտնական դոկտոր Անդրեաս Արծրունու` Ուրալյան լեռներում կատարած հետազոտությունների վերաբերյալ:
Ս. Պետերբուրգում Գր. Արծրունու «Թուրքաց հայերի տնտեսական դրությունը» դասախոսությունը գերմաներեն լեզվով հրատարակելու որոշումը և «Голосъ» լրագրի մեկնաբանությունը:

Հրատարակության վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

Տպ. Ա. Ա. Միխելսօնի

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 1-2

Ֆիզիկական այլ նկարագրություն:

53 x 35 սմ.

Լեզու:

հայերեն