Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիվ:

1881

Հատոր:

Տասներորդ տարի

Համար:

178 (Սեպտեմբերի 25 (Հոկտեմբերի 7)

Վերնագիր:

Journal d՚ Orient» լրագրի բաժանորդագրության համար Ալեքսանդր Մելիք-Փաշայանցի փոխանցած գումարը

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Խորագիր:

Ներքին տեսութիւն ; Ներքին լուրեր ; Մշակ մատենագիտութիւն

Բովանդակություն:

Անիի ավերակների ֆոտոգրաֆիական ժողովածուն Հովհաննես Քյուրքճյանի հեղինակությամբ և խմբագրությամբ հրատարակելու մասին։
Արծրունու թատրոնում Ֆրանսիայի դերասանական խմբի բեմադրած ներկայացումների մասին։
Արծրունու թատրոնում ֆրանսիական խմբի բեմադրած ներկայացմանը Բոգդանովի մասնակցության մասին։
Բժիշկ Սոլոմոն Ամիրովի «Замътки объ ощущенiяхъ и страстяхъ» գրքի հրատարակությունը Թիֆլիսում:
Գ. Արծրունու դասախոսությունը «Թուրքիայի հայերի տնտեսական դրությությունը» վերնագրով «Journal d՚ Orient» լրագրի թ. 39-ում տպագրելու մասին:
Թիֆլիսում Անդրկովկասի Պրիկազի կառավարիչ Չայևսկու մահվան մասին:
Հնագիտական ժողովի անդամների պատվին տրված ճաշկերույթները սխալ կազմակերպելու մասին:
Հնագիտական ժողովի ժամանակ պրոֆեսոր Խվոլսոնի կարդացած ճառի պատճառով վրաց հասարակության մեջ առաջացած դժգոհությունը:
Հոկտեմբեր ամսին կոմս Լորիս Մելիքովի` Ս. Պետերբուրգ ժամանելու վարկածի մասին:
Մոսկվայում և Ս. Պետերբուրգում պասի օրերին ներկայացումները դադարեցնելու հրամանը:
Մոսկվայում Թելեթյանի «Первоначальная практическая и систематическая народная школа для ручной Гармоники» ուսումնական ձեռնարկի հրատարակությունը Մոսկվայում:
Նիժնի-Նովգորոդ տոնավաճառի հաջող ընթացքը:
Պրոֆեսոր Վիրխովի մեծ ժողովրդայնության մասին:
Պրոֆեսոր Վրխովի պատվին Թիֆլիսի բժիշկների կազմակերպած ճաշկերույթը:
«Journal d՚ Orient» լրագրի բաժանորդագրության համար Իսահակ Բուղդանյանի փոխանցած գումարը:
Օդեսայում արգելված «Одесскiй Листокъ» լրագրի հրատարակությունը նորից թույլատրելու մասին։

Հրատարակության վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

Тип. Главнаго Управленiя НамҌстника Кавказскаго

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 1-2

Ֆիզիկական այլ նկարագրություն:

53 x 35 սմ.

Լեզու:

հայերեն