Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիվ:

1880

Հատոր:

Իններորդ տարի

Համար:

202 (Նոյեմբերի 14 (26)

Վերնագիր:

Վարդաշեն գյուղում տեր Գալուստ քահանայի նկատմամբ հարուցված բողոքը

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Խորագիր:

Ներքին տեսութիւն ; Ներքին լուրեր ; Մշակ մատենագիտութիւն

Բովանդակություն:

Թիֆլիսի Վանքի քահանա տեր Հովհաննես Սարգսյանին ոմն Մամբրե վարդապետի կողմից կարգալույծ անելու մասին։
Կ. Պոլսից Ներսես պատրիարքի գրությանը ընդառաջ գնալու Թիֆլիսի մեծահարուստների պատրաստակամությունն ու հավաքված գումարը։
Կոթի գյուղում տասը տարեկան աղջիկներին 15-16 տարեկան տղաների հետ ամուսնացնելու մասին։
Ղազախի գավառում խոտերը կրակ տալու մասին։
Ռուսական օպերայի երգիչ Րատիլիի բենեֆիսը Թիֆլիսում։
Վրաստանի և Իմերեթի հայոց թեմին առաջնորդ նշանակելու համար կաթողիկոսին ուղղված խնդրանքը։

Հրատարակության վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

Тип. Главнаго Управленiя НамҌстника Кавказскаго

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 2-3

Ֆիզիկական այլ նկարագրություն:

53 x 35 սմ.

Լեզու:

հայերեն