Ցոյց տուր կառուցուածքը

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիւ:

1881

Հատոր:

Տասներորդ տարի

Համար:

91 (մայիսի 21 (Յունիսի 2)

Վերնագիր:

Համբարձման տոնի պատճառով «Մշակի» հերթական համարի փոփոխություն

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Խորագիր:

Ներքին տեսութիւն ; Ներքին լուրեր ; Մշակ մատենագիտութիւն

Բովանդակութիւն:

Արևմտյան Հայաստանից վերադարձած Արսեն Թոխմախյանցի` Արծրունու թատրոնում դասախոսություն կարդալու որոշման մասին, նաև դասախոսության ծրագիրը։
Երևանի կոնսիստորիայում ատենադպիր Ս. Փիլիպոսյանցի բարեխիղճ աշխատանքը։
Թիֆլիսում իրենց գլխավորից ունեցած հացթուխների դժգոհությունը։
Կ. Պոլսի «Միացյալ» ընկերության օգտին Աստրախանից Սամուել Սարգիսյանցի փոխանցած գումարը։
Շուշիի եկեղեցական, վանքային կալվածքներն ու եկամուտները սեփականացնելու Էջմիածնի քաղաքականությունը։
Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու շինարարությունը Խանդամիրյանցի ջանքերով շարունակելու մասին։
Շուշիում կայծակի հարվածից երեք գյուղացու մահանալու մասին։
Վաղարշապատում Գ. վարդապետին եպիսկոպոս ձեռնադրելու առիթով պտտվող խոսակցությունները։

Հրատարակութեան վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

Тип. Главнаго Управленiя НамҌстника Кавказскаго

Տեսակ:

Հոդված

Ձեւաչափ:

pdf

Չափեր:

էջ 2

Ֆիզիկական այլ նկարագրութիւն:

53 x 35 սմ.

Լեզու:

հայերեն