Ցոյց տուր կառուցուածքը

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիւ:

1881

Հատոր:

Տասներորդ տարի

Համար:

174 (Սեպտեմբերի 19 (Հոկտեմբերի 1)

Վերնագիր:

Բաքվի Կրասիլնիկյանների նավթային հորերի հրդեհի պատճառով կրած վնասի չափը

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Խորագիր:

Ներքին տեսութիւն ; Ներքին լուրեր ; Մշակ մատենագիտութիւն

Բովանդակութիւն:

Բաքվում բարեգործական թատերական ներկայացումներ տալու մի քանի երիտասարդների նախաձեռնությունը։
Բաքվում մահացած փաստաբան Գուրգենյանցի «Պանդուխտ» վերնագրով մի ձեռագիր գրքի մասին։
Բաքվում «Journal d՚ Orient» լրագրի բաժանորդագրության համար Աբել Ապրեսյանցի բացած ստորագրությունը։
Գումարի շնորհիվ Աշտարակի գյուղերից մեկում ապօրինի պսակը օրինական դարձնելու մասին։
Թիֆլիսում Արշինարիի կահույքի խանութի կառավարիչ Ֆագեի ինքնասպանության մասին։
Թուրքիայից Թիֆլիս եկող հայ մշակների տոմսի արժեքը բարձրացնելու թուրք կառավարության որոշումը։
Կենդանիների հովանավորության Թիֆլիսի ընկերության կազմակերպած հերթական ժողովը։
Ղարս քաղաքի հայ բնկչության ազգային բարձր գաղափարներն ու գործունեությունը։
Ղարսում դաշտամկան պատճառով գյուղացիների ստացած վնասի մասին։
Ներսիսյան դպրոցի որդեգրությունը վերացնելու վերաբերյալ բժիշկ Ա. Բաբայանի առաջարկը։
Շնորհակալական խոսք Երևանից «Մշակին»` կալվածական խնդրին անդրադառնալու համար։
Սղնախի դեղատան ծառայող Սերգեյ Րոդենի ինքնասպանության մասին։
Սղնախում տեղացած կարկուտի պատճառով բերքի կրած վնասի մասին։

Հրատարակութեան վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

Тип. Главнаго Управленiя НамҌстника Кавказскаго

Տեսակ:

Հոդված

Ձեւաչափ:

pdf

Չափեր:

էջ 1-2

Ֆիզիկական այլ նկարագրութիւն:

53 x 35 սմ.

Լեզու:

հայերեն