Ցոյց տուր կառուցուածքը

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիւ:

1880

Հատոր:

Իններորդ տարի

Համար:

200 (Նոյեմբերի 12 (24)

Վերնագիր:

«Մշակի» 1881 թ. բաժանորդագրության հայտարարությունը

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Խորագիր:

Ներքին տեսութիւն ; Ներքին լուրեր ; Մշակ մատենագիտութիւն

Բովանդակութիւն:

Երևանում տեսուչ Պ. Պռոշյանի բնակություն հաստատելու մասին։
Ժողովրդի ծանր դրությունը Ախալցխայում թանկության պատճառով։
«Խաչիկի քնարը» և «Ժանտախտ» գրքերի տպագրությունը Երևանում։
Յալտա քաղաքում ֆիլոկսերա ասված կենդանիների ի հայտ գալու մասին։
Պարսկաստանի քրդական ապստամբության վերաբերյալ Կ. Պոլսի «Մասիս» լրագրի թղթակցությունները «Մշակի» մեջ արտատպելու մասին։
Վանի չքավորների օգտին Լենքորանից Ստեփանոս քահ. Տեր-Ստեփանոսյանցի փոխանցած գումարը։
Վրաց խմբի նախաձեռնությամբ «До поры до времени և ревнивый» պիեսների բեմականացումը Թիֆլիսի Արծրունու թատրոնում։

Հրատարակութեան վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

Тип. Главнаго Управленiя НамҌстника Кавказскаго

Տեսակ:

Հոդված

Ձեւաչափ:

pdf

Չափեր:

էջ 2

Ֆիզիկական այլ նկարագրութիւն:

53 x 35 սմ.

Լեզու:

հայերեն