Ցոյց տուր կառուցուածքը

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիւ:

1881

Հատոր:

Տասներորդ տարի

Համար:

192 (Հոկտեմբերի 16 (28)

Վերնագիր:

Րաֆֆու հայտնաբերած բևեռագրերը Երիցյանի մոտ մեծ հետաքրքրություն առաջացնելու մասին

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Խորագիր:

Ներքին տեսութիւն ; Ներքին լուրեր ; Մշակ մատենագիտութիւն

Բովանդակութիւն:

Ախալքալաքի երկդասատնյան ուսումնարանի տեսուչի տեղափոխությունը Երևան։
Երիցյանի դասախոսությունների ծրագիրը «Մշակի» մեջ տպելու մասին։
Ղզլարի ակումբի դրական գործունեությունը։
«Մշակի» ապառիկ բաժանորդական պարտքերը վերադարձնելու խնդրանքը։
Պարսկաստանի Թավրիզ քաղաքում եղանակի ցրտելու մասին։
«Journal d՚ Orient» լրագրին բաժանորդագրվելու համար Շամախուց գումար փոխանցած անձանց ցուցակը։
«Journal d՚ Orient» լրագրին բաժանորդագրվելու համար Սղնախից գումար փոխանցած անձանց ցուցակը։





Հրատարակութեան վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

Тип. Главнаго Управленiя НамҌстника Кавказскаго

Տեսակ:

Հոդված

Ձեւաչափ:

pdf

Չափեր:

էջ 2

Ֆիզիկական այլ նկարագրութիւն:

53 x 35 սմ.

Լեզու:

հայերեն