Object structure

Publication Details:

«Լրաբեր հասարակական գիտությունների» քառամսյա, բազմալեզու, միջմասնագիտական, գրախոսվող հանդեսը ՀՀ ԳԱԱ հասարակական գիտությունները և հայագիտությունը ներկայացնող հնագույն (հիմնադրվել է 1940 թ.) պարբերականն է, որի էջերում աճել և հասունացել են հայագետների և հասարակագետների բազմաթիվ սերունդներ: 1940-1943 թթ. այն հրատարակվել է որպես ԽՍՀՄ ԳԱ նախագահության հայկական մասնաճյուղի՝ Արմֆանի հասարակական և բնական գիտությունների «Տեղեկագիր», 1943-1965 թթ.՝ Հայաստանի ԳԱ-ի «Տեղեկագիր հասարակական գիտությունների»: 1966 թ. ամսագիրը վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»: 1940-1947 թթ. լույս է տեսել անկանոն պարբերականությամբ՝ 1948-1990 թթ. եղել է ամսագիր. 1991 թ.` երկամսյա, 1992-1995 թթ.` եռամսյա հանդես: 1996-ից առ այսօր այն հրատարակվում է քառամսյա պարբերականությամբ: Տարբեր ժամանակներում «Լրաբերի» գլխավոր խմբագիրներ են եղել անվանի գիտնականներ Հ. Օրբելին (հիմնադիր), Ս. Կարապետյանը, Հ. Բատիկյանը, Խ. Մոմջյանը, Մ. Ներսիսյանը, Ա. Հովհաննիսյանը, Ծ. Աղայանը, Գ. Ստեփանյանը, Հ. Ասլանյանը, Գ. Աբովը, Հ. Ինճիկյանը, Վ. Միքայելյանը, Ա. Խառատյանը: 2017 թ. վերջից սկսած՝ հանդեսի գլխավոր խմբագիրն է Պ. Ավետիսյանը:

Journal or Publication Title:

Լրաբեր հասարակական գիտությունների=Herald of the Social Sciences=Вестник общественных наук

Date of publication:

2022

Number:

1

ISSN:

0320-8117

Official URL:


Additional Information:

Хачатрян Лалик, Хачатрян Лилит, Khachatryan Lalik, Khachatryan Lilit

Title:

Գոյականի թվի քերականական կարգի արտահայտությունը հին հայերենում

Other title:

Выражение грамматической категории числа существительного в древнеармянском языке ; The Expression of Grammatical Category of Number of Noun in Old Armenian

Creator:

Խաչատրյան, Լալիկ ; Խաչատրյան, Լիլիթ

Corporate Creators:

Խ․Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան ; Համազգային Արևմտյան շրջանի գրական միավորում, Լոս Անջելես, ԱՄՆ

Contributor(s):

Պատ․ խմբ՝. Հ․ Գ․ Ինճիկյան (1966-1968) ; Գլխավոր խմբ.՝ Ծ․ Պ․ Աղայան (1969-1972) ; Վ․ Ա․ Միքայելյան (1972-1987) ; Ա․ Ա․ Խառատյան (1988-2017) ; Պ․ Ավետիսյան (2017-)

Subject:

Բանասիրություն

Uncontrolled Keywords:

թվի կարգ ; հոգնակի թիվ ; թվակազմական իմաստ ; մասնիկավորում ; արտաքին և ներքին թեքում ; կառուցատիպ ; սերող հիմք

Coverage:

130-145

Abstract:

Հին հայերենում հոգնակի թվի տիպաբանական ցուցիչն է -ք մասնիկը, որ որոշակի դեպքերում, պայմանավորված հոլովաձևի հնչյունական-ձևակազմական փոփոխություններով, ստանում է -ունք, -ինք, -անք (նաև՝ -ոնք) ձևեր, թեև, ընդհանուր առմամբ, այդ վերակազմավորումներում իմաստի բեռնվածությունը դարձյալ կրում է –ք մասնիկը։ Վերջադրական հոլովման գոյականների թվի կարգն ունի երկու կառուցատիպ. մի դեպքում հոգնակի ուղղականի համար սերող հիմք է դառնում եզակի ուղղականը (անփոփոխ ձևով), երկրորդ՝ հոգնակի ուղղականի հիմքը եզակի ուղղականի հնչյունական-ձևակազմական (փոփոխված) տարբերակն է։ Ներքին թեքման ենթարկվող բառերի հոլովական հիմքերը ձևավորվում են ձայնդարձով կամ երկբարբառի պարզեցումով` հոգնակիակերտ մասնիկից առաջ. (ը)ն – ուն+ք. ձուկ(ը)ն+ք – ձկուն+ք (ը>ու հնչյունափոխությամբ), ում+(ը)ն – մունք. ուսում(ը)ն – ուսմուն+ք (ը>ու հնչյունափոխությամբ), մ(ը)ն - մուն+ք. ատամ(ը)ն – ատամուն+ք (ը>ու հնչյունափոխությամբ), (ը)ն – ին+ք. գառ(ը)ն – գառին+ք (ը>ի հնչյունափոխությամբ)։ Հոլովական հիմքերի վրա ավելանում է հոգնակիակերտ ցուցիչը։ Հանդիպում են թվակազմական զուգաձևությունները, որոնք հոգնակիության իմաստն արտահայտում են միևնույն հիմքին ավելացող հոմանիշ տարբեր (հոգնակերտ) մասնիկների միջոցով, ինչպես՝ - ք // -եայք, -ք// -ունք, ­եան //-եայք, -անք// -եան, -ք// -իք// -եան, -ան //-անք //-եան և այլն։ Այդ կարգի բառերը քերականական իմաստներն արտահայտում են մասնիկավորմամբ և ենթարկվում են տարբեր հոլովումների։
В древнеармянском языке частица –ք является типологическим указателем множественного числа, который, в некоторых случаях, в зависимости от фонетико-морфологических изменений, принимает формы -ունք, -ինք, -անք (-ոնք), хотя в подобных преобразованиях смысловую нагрузку опять-таки несет частица –ք: Категория числа существительных с постпозиционным склонением имеет две структуры: а. именительный падеж единственного числа является производной основой для множественного именительного (с неизменяемой формой); б. основа множественного именительного является фонетико-морфологическим вариантом именительного падежа, употребляемого в единственном числе. Склоняемые основы слов с внутренней флексией образуются благодаря альтернации или упрощению дифтонга перед частицей, образующей множественное число; (ը)ն-ուն+ք. ձուկ(ը)ն+ք-ձկուն+ք, рыба-рыбы (чередование ը>ու), ում+(ը)ն-մունք. ուսում(ը)ն-ուսմուն+ք, обучение-обучения (чередова-ние ը>ու), մ(ը)ն-մուն+ք. ատամ(ը)ն-ատամուն+ք, зуб-зубы (чередование ը>ու), (ը)ն-ին+ք. գառ(ը)ն-գառին+ք, ягненок-ягнята (чередование ը>ի)։ Частица множественного числа добавляется к склоняемым основам. Имеются числообразовательные парные формы, которые выражают значение множественного числа добавлением различных синонимичных частиц к той же основе; -ք//-եայք, -ք//-ունք, -եան//-եայք, -անք//-եան, -ք//-իք//-եան, -ան//-անք//-եան. Подобные слова выражают грамматические значения с помощью аффиксации и имеют разные склонения.
The typological index of plural number is particle –ք, which, in some cases, conditioned by case sound-formal changes, takes -ունք, -ինք, -անք (also-ոնք). On the whole, in those recompositions particle –ք again bears charge of meaning. The category of number of postpositional declension nouns has two structural types. a. singular nominative case becomes a derivate stem for plural nominative (without any changes), b. the stem of plural nominative is a sound-formal (changed) variant of singular nominative. The declensional stems of words with internal flexion are formed with vowel alternation or simplification of diphtong before plural-forming particle (ը)ն – ուն+ք. ձուկ(ը)ն+ք – ձկուն+ք ; fish-fish (sound interchange ը>ու), ում+(ը)ն – մունք. ուսում(ը)ն – ուսմուն+ք, study-studies (sound interchange ը>ու), մ(ը)ն - մուն+ք. ատամ(ը)ն – ատամուն+ք, tooth-teeth (sound interchange ը>ու), (ը)ն – ին+ք. գառ(ը)ն – գառին+ք, sheep-sheep ( sound interchange ը>ի). The plural-forming index is added to declensional stems. There are number-forming parallel forms which express meaning of plurality by adding many different synonym (plural-forming) particles to the same stem, like -ք //-եայք, -ք //-ունք, -եան //-եայք, -անք //-եան, -ք// -իք// -եան, -ան //-անք //-եան etc. Such words express grammatical meanings through affixation and have different declensions.



Place of publishing:

Երևան

Publisher:

ՀՀ ԳԱԱ

Type:

Հոդված

Format:

pdf

Identifier:

click here to follow the link

Call number:

АЖ 410

Location of original object:

ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարան