Object structure

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիվ:

1879

Հատոր:

Ութերորդ տարի

Համար:

221 (Դեկտեմբերի 19 (31)

Վերնագիր:

Մի ուսուցչի՝ Ղարսի Շիրակավան գյուղում ընթերցարան բացելու նախաձեռնությունը

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Խորագիր:

Ներքին տեսութիւն ; Ներքին լուրեր ; Մշակ մատենագիտութիւն

Բովանդակություն:

Ալեքսանդրապոլում ընթերցարանի բացակայության մասին:
Գանձակում բարեգործական ներկայացումներ կազմակերպելու որոշման մասին:
Գրացիոզի «Կյանքը թագավորի համար կամ Իվան Սուսանին» բալետի բեմականացումը Թիֆլիսի Գոդըֆրուա եղբայրների կրկեսում:
«Голос» լրագրի վերահրատրակվելու մասին:
Ժողովրդին հաց բերելու համար Գանձակում բացված ստորագրությունը:
Կովկասյան սարերում տեղացած ձյան մասին:
Հին Նախիջևանում հացի թանկության և ծաղիկ հիվանդության տարածվելու մասին:
Ղազախի գավառի Կողբ գյուղում ծխական դպրոց բացելու որոշումը:
«Մշակի» թ. 218-ում տպված Կ. Պոլսի թղթակցությունը Թուրքիայի ֆինանսական վիճակի առթիվ «Кавказ» լրագրում արտատպելու մասին:
«Մշակի» խմբագրության աշխատանքային օրերի ու ժամերի գրաֆիկը:
Մուշից ոմն Աբել քահանայի ժամանումը Եկատերինոդար:
Պարահանդես Եկատերինոդարում` ծխական դպրոցի օգտին:
Ս. Պետերբուրգի մի չքավոր ուսանողի օգտին Երևանից բժիշկ Բ. Նավասարդյանի փոխանցած գումարը:
Տեր-Մելքիսեդեկյանի խմբագրությամբ «Աշխատանք» շաբաթաթերթի առաջին համարի հրատարակության մասին:

Հրատարակության վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

Տպ. Ա. Ա. Միխելսօնի

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 3

Ֆիզիկական այլ նկարագրություն:

53 x 35 սմ.

Լեզու:

հայերեն