Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիվ:

1881

Հատոր:

Տասներորդ տարի

Համար:

180 (Սեպտեմբերի 29 (Հոկտեմբերի 11)

Վերնագիր:

Վանի ռուս հյուպատոս Կամսարականի ուղևորությունը Վաղարշապատ

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Խորագիր:

Ներքին տեսութիւն ; Ներքին լուրեր ; Մշակ մատենագիտութիւն

Բովանդակություն:

Ավստրիայի և Ռուսաստանի կայսրերի հանդիպման լուրը անհիմն լինելու մասին։
Թիֆլիսի գիմնազիայի ստեղծման հիսունամյակի շքեղ տոնակատարությունը։
Կ. Պոլսի «Միացյալ» ընկերության օգտին Նովո-Իվանովից Ալեքսանդր Շահինյանցի փոխանցած գումարը։
Հայոց և օտար լեզուներ, նաև հայոց պատմության դասեր տալու մի երիտասարդի հայտարարությունը։
Հայոց խնդրի վերաբերյալ «Донская Пчела» ռուսերեն լրագրի մեջ պարբերաբար հոդվածներ տպագրելու մասին։ Մանկունու արձանը կանգնեցնելու լուրը սխալ լինելու և հավաքվող գումարները ուրիշ նպատակով ծառայեցնելու մասին։
Նոր Նախիջևանի մեծահարուստ Պոպովի և նրա նմանների կտակների մասին։
«Journal d՚ Orient» լրագրի բաժանորդագրության համար Աստրախանից գումար փոխանցած անձանց ցուցակը։
«Journal d՚ Orient» լրագրի բաժանորդագրության համար Կուարիից և Ս. Պետերբուրգից գումար փոխանցած անձանց ցուցակը։
Ցրտերի պատճառով Ղրիմի խաղողի այգիների ստացած վնասը։
Ֆրանսիական խմբի տրված առաջին ներկայացումը Թիֆլիսի Արծրունու թատրոնում։

Հրատարակության վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

Тип. Главнаго Управленiя НамҌстника Кавказскаго

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 2

Ֆիզիկական այլ նկարագրություն:

53 x 35 սմ.

Լեզու:

հայերեն