Object structure

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիվ:

1881

Հատոր:

Տասներորդ տարի

Համար:

90 (մայիսի 20 (Յունիսի 1)

Վերնագիր:

Ալեքսանդր Երրորդ կայսեր պալատում տեղի ունեցած հրեաների պատգամավորության ընդունելության մանրամասները

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Խորագիր:

Ներքին տեսութիւն ; Ներքին լուրեր ; Մշակ մատենագիտութիւն

Բովանդակություն:

Երևանում մի տան աճուրդի ժամանակ մի թուրքի և հայ եպիսկոպոսի գործադրած խորամանկ քայլերի մասին։
Երևանում Եղիազարյանցի ջանքերով կառուցված Աբի-Հայեաթ անունով առվի մասին։
Շուշիի հոգևոր դպրոցների հոգաբարձության նոր ընտրությունները։
Շուշիի հոգևոր դպրոցների նախորդ հոգաբարձության եկամուտների վիճակագրությունը։
Պյատիգորսկում Խարկովի համալսարանի պրոֆեսոր, հայազգի բժիշկ Ա. Շլթյանի առաջարկած բժշկական ծառայությունները։
Օդեսայում հրեաների խանութները կոտրելու ընթացքում նաև ռուսների տուժվելու մասին։

Հրատարակության վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

Тип. Главнаго Управленiя НамҌстника Кавказскаго

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 1

Ֆիզիկական այլ նկարագրություն:

53 x 35 սմ.

Լեզու:

հայերեն