Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիվ:

1879

Հատոր:

Ութերորդ տարի

Համար:

212 (Դեկտեմբերի 4 (16)

Վերնագիր:

Նուխու բնակիչներ Բ. - ի և Նիկ. - ի վեճի հետ կապված՝ հաշտարար դատավորի հակաօրինական արարքը

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Խորագիր:

Ներքին տեսութիւն ; Ներքին լուրեր ; Մշակ մատենագիտութիւն

Բովանդակություն:

Տիկին Արտոյի և պ.Պադիլլայի բարեգործական համերգը Թիֆլիսի Արծրունու թատրոնում, ցավոք սրտի, անցել է կիսադատարկ դահլիճում:
Ախալքալաքում մի բնակչի ինքնասպանության մասին:
Ախալքալաքում ոտքի վրա դանակ կապելու երեխաների սովորությունը:
Եկատերինոդարի հայկական եկեղեցու վատթար վիճակը:
Եկատերինոդարում հացի և մթերքի գների աճի մասին:
Թեմական տեսուչ Գ. Բարխուդարյանի և Ստրելեցկու այցը Թելավի:
Նուխում քննիչ Բելձիշևսկու կալանավորած մարդկացից մեկի մահանալու մասին:
Սղնախի ակումբի գործունեության շուրջ:
Նուխու հաշտարար դատավորներից մեկի մի կարգադրության մասին:

Հրատարակության վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

Տպ. Ա. Ա. Միխելսօնի

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 2

Ֆիզիկական այլ նկարագրություն:

53 x 35 սմ.

Լեզու:

հայերեն