Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիվ:

1881

Հատոր:

Տասներորդ տարի

Համար:

239 (Դեկտեմբեր 23)

Վերնագիր:

Փարոս Հայաստանի» լրագրի վերջին համարում Մ. Նալբանդյանի վերաբերյալ գրված Զարմայր Մսերյանցի հոդվածը Ախալքալաքում զայրույթ առաջացնելու մասին

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Խորագիր:

Ներքին տեսութիւն ; Ներքին լուրեր ; Մշակ մատենագիտութիւն

Բովանդակություն:

Ալեքսանդրապոլի քաղաքային դեպուտատների ընտրության անհաջող ավարտը։
«Առողջապահական թերթ» լրագրի երրորդ տետրակի հրատարակության մասին։
Աստրախանում «Չքավոր երիտասարդության մասին հոգաբարձություն» ընկերության անդամների ժողովի ընդհանուր դրույթները։
Թուրքիան մասերի բաժանելու գործում եվրոպական երկրների ունեցած շահերը։
Մ. Փորթուգալյանի ժամանումը Վան։
Մուղնու եկեղեցու խիստ վնասված լինելու մասին։
«Journal d՚ Orient» լրագրի բաժանորդագրության համար Աստրախանից Հովհաննես Ավագովի և Թիֆլիսից Փիրումյանցի փոխանցած գումարները։

Հրատարակության վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

Тип. Главнаго Управленiя НамҌстника Кавказскаго

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 2

Ֆիզիկական այլ նկարագրություն:

53 x 35 սմ.

Լեզու:

հայերեն