Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիվ:

1879

Հատոր:

Ութերորդ տարի

Համար:

187 (Հոկտեմբերի 30 (Նոյեմբերի 11)

Վերնագիր:

Գեներալ Ֆրանկինի հրամանով Ղարսի հայկական դպրոցները կրկին փակվեցին

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Խորագիր:

Ներքին տեսութիւն ; Ներքին լուրեր ; Մշակ մատենագիտութիւն

Բովանդակություն:

Եկեղեցու գավթում տեղակայված Ախալցխայի ուսումնարանը մի այլ հարմար տեղ տեղափոխելու խնդրի շուրջ:
Իշխան Մ. Բեհբությանի հրատարակած «Հայկական թատրոն» ժողովածուի 7-րդ համարի մասին:
Կովկասի մահմեդականների կրթական հարցի շուրջ Թիֆլիսի թուրքերեն «Զիա» լրագրի հրավերի դրական արձագանքները:
Հ. Սուզանաճյանի ջանքերով «Մեյրիմա կամ Օսման փաշա» դրամայի բեմականացումը Թիֆլիսի Արծրունու թատրոնում:
Մոսկվայից Ս. Պետերբուրգ վերադարձած Ամբրոսիոս վարդապետ Ռուբինյանցի հրաժեշտի խոսքի մասին:
Յ. Տեր-Գրիգորյանի «Վեպեր» գրքույկի համառոտ բովանդակությունը:
Նուխու գավառի մի հին եկեղեցու վրա հայտնաբերված հնագույն տառերի մասին:
Շրջակա գյուղերի մուսուլման երեխաների համար Նուխու Նիժ և Վարդաշեն գյուղերի դպրոցներում մի թուրք մոլլա-ուսուցիչ պահելու որոշումը:

Հրատարակության վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

Տպ. Ա. Ա. Միխելսօնի

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 2-3

Ֆիզիկական այլ նկարագրություն:

53 x 35 սմ.

Լեզու:

հայերեն