Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիվ:

1880

Հատոր:

Իններորդ տարի

Համար:

178 (Հոկտեմբերի 8 (20)

Վերնագիր:

Դերբենդի հայ բնակչության հետադիմական հայացքները

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Խորագիր:

Ներքին տեսութիւն ; Ներքին լուրեր ; Մշակ մատենագիտութիւն

Բովանդակություն:

Ա. Քալանթարյանցի «Ռուսաստանի անասունների արդյունաշահության խնդիրը» ռուսերեն գրքույկի հրատարակությունը Մոսկվայում։
Բաքվի «Մարդասիրական» ընկերության` օրիորդաց դպրոցի համար Թիֆլիսից մի վարժուհի հրավիրելու և աշխատանք չտալու մասին։
Թիֆլիսի Ներսիսյան ազգային հոգևոր դպրոցի նոր հոգաբարձուների ընտրությունները։
Թուրքիայի հայ չքավորների օգտին Ախալցխայում սկսված նվիրատվությունները։
Չքավորների օգտին «Մշակի» թ. 176-ում տպված նվիրատուների ցուցակում Կոնստանտին Շահնազարյանցի անունը չնշելու մասին։
Քամոեանց եկեղեցու բակում մի մուրացկան աղջկա արված ոմն հրեայի անհամեստ առաջարկի մասին։

Հրատարակության վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

Տպ. եղբայրք Դաւթեանցների

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 2-3

Ֆիզիկական այլ նկարագրություն:

53 x 35 սմ.

Լեզու:

հայերեն