Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիվ:

1880

Հատոր:

Իններորդ տարի

Համար:

167 (Սեպտեմբերի 23 (Հոկտեմբերի 5)

Վերնագիր:

Դուլցինոն այրելու վերաբերյալ լուրը հերքվելու մասին

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Խորագիր:

«Մշակի» հեռագիրներ ; Միջազգային ընկերութիւններ ; Մշակ մատենագիտութիւն

Բովանդակություն:

Բեռլինի դաշնագրի մեջ սեփական շահը չունենալու վերաբերյալ օտար պետությունների ստորագրած համաձայնագիրը։
Բեռլինում միացյալ ժողով գումարելու որոշումը։
Լոնդոնում Թուրքիային ներկայացված պահանջների մեջ անսասան մնալու վերաբերյալ դեսպանների կայացրած որոշումը։
Ծովային ցույցի դեմ Փարիզում կազմակերպվելիք ցույցը արգելելու մասին։
Կոմս Լորիս-Մլիքովի ներքին բարեփոխումների վերաբերյալ նախագծի հիմնական կետերը։
Հետախուզական նպատակով ռուսական «Ժեմշուդ» նավի ուղևորությունը ալբանական ջրեր։
Մելբուռնում բացված աշխարհանդեսի մասին։
Մինիստրների կայանալիք խորհրդին ներկա լինելու համար մարկիզ Հարտինգտոնի` իր ճանապարհորդությունը հետաձգելու որոշումը։
Պետությունների պահանջի պատճառով սուլթան Համիդի առողջության վատանալու մասին։
Տեոդոր ուղևորվելու համար միացյալ նավատորմին տրված հրամանը
Ս. Պետերբուրգի պետական բանկի տարադրամի փոխարժեքը։

Հրատարակության վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

Տպ. եղբայրք Դաւթեանցների

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 3

Ֆիզիկական այլ նկարագրություն:

53 x 35 սմ.

Լեզու:

հայերեն