Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիվ:

1880

Հատոր:

Իններորդ տարի

Համար:

153 (Սեպտեմբերի 3 (15)

Վերնագիր:

Հայաստանի չքավորների օգտին վելիսցիխեցի Գևորգ Տերտերյանի փոխանցած գումարը

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Խորագիր:

Ներքին տեսութիւն ; Մշակ մատենագիտութիւն

Բովանդակություն:

Գրիգոր Վարձելյանի «Թվաբանություն» գրքի հրատարակությունը Թիֆլիսում։
Կիշինևում վանքապատկան կալվածքների վարչության տրամադրած գումարը քարտուղար Մայերի կողմից յուրացվելու մասին։
Նոր տպարան տեղափոխվելու առիթով «Մշակի» հերթական համարի փոփոխության մասին։
Ռեալական դպրոցների իրավունքները կլասիկական գիմնազիաների իրավունքներին հավասարազօր դարձնելու առաջարկ։
Ռոստով-Վլադիկավկազյան երկաթուղու գնացքներում հաճախակի դարձած գողությունների մասին։
Ռոստովի Ս. Նիկողայոս եկեղեցու կողոպուտի մասին։
Ս. Պետերբուրգի կանանց բժշկական կուրսեր ընդունվողների վիճակագրական տվյալները։
Ս. Պետերբուրգում ներքին գործերի նախարարության բժշկական քաղաքական բաժնում սպասվելիք վերանորոգումները։
Ս. Պետերբուրգում Չինաստանի նախկին դեսպան Չուն-Խոուին իր պաշտոնում վերականգնելու վարկածը։
Վանի չքավորների օգտին Նիժ գյուղում հավաքված գումարը։
Վարդաշենում կատարված մի հայ աղջկա բռնաբարության մասին։
Տիկին Սոֆիա Մսերյանցին տրված թույլտվությունը` Մոսկվայում հայերեն լեզվով «Փարոս Հայաստանի» վերնագրով ամսագիր հրատարակելու համար։
Օլկուշ քաղաքի մոտ արծաթի հարուստ հանք հայտնաբերելու մասի։

Հրատարակության վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

Տպ. եղբայրք Դաւթեանցների

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 1-2

Ֆիզիկական այլ նկարագրություն:

53 x 35 սմ.

Լեզու:

հայերեն