Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիվ:

1880

Հատոր:

Իններորդ տարի

Համար:

140 (Օգոստոսի 13 (25)

Վերնագիր:

Գորու հաջորդ գեր. Գառնակերյանց քահանայի այցը Դուշեթ

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Խորագիր:

Ներքին տեսութիւն ; Ներքին լուրեր ; Մշակ մատենագիտութիւն

Բովանդակություն:

Բոժոժ բերող սայլապանի սպանությունը Նուխում։
Դարաչիչագում կարկուտի պատճառած վնասները։
Թիֆլիսի քաղաքային ուսումնական հանձնաժողովի կազմակերպած ընդունելությունը արհեստագործական դպրոցում։
Հայաստանի չքավորների օգտին Դուբլին քաղաքից փոխանցված գումարը։
Հայաստանի չքավորների օգտին Մայկոպից փոխանցված գումարը։
Նոր-Բայազետ քաղաքի երկսեռ ուսումնարաններում քննական շրջանի ավարտի մասին։
Նոր-Բայազետում կարկուտի պատճառած վնասները։
Ոմն թիֆլիսցու` Ուշեթ բերված հնձելու մեքենայի առավելություները։
Պարսկաստանից եկած մի դերվիշի ինքնասպանությունը Նուխում։
Վանի չքավորների օգտին Ախալքալաքից Ա. Գրիգորյանի փոխանցած գումարը:
Նուխու հայ թաղամասում բռնկված հրդեհի մասին:

Հրատարակության վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

Տպ. Ա. Ա. Միխելսօնի

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 2-3

Ֆիզիկական այլ նկարագրություն:

53 x 35 սմ.

Լեզու:

հայերեն