Ցոյց տուր կառուցուածքը

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիւ:

1873

Հատոր:

Երկրորդ տարի

Համար:

7 (Փետրվարի 22)

Վերնագիր:

Իսպանիայի հանրապետութեան նախագահ պիտի նշանակվի Մարկիզ Օրէնղէ

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Խորագիր:

Արտաքին տեսութիւն ; Արտաքին լուրեր ; Մշակ մատենագիտութիւն

Բովանդակութիւն:

Իսպանիայի թագավորի հրավարտակը, որով նա հրաժարվում է գահից։
Վիեննայում պատրաստվում են ընդունել Ռուսաց Կայսրին։
Ֆրանսիայի և Գերմանիայի հարաբերությունները։
Կաստելլարը նշանակվեց Իսպանիայի արտաքին գործերի մինիստր։
Կ․ Պոլսում մամուլի վերաբերյալ օրենքների մեջ փոփոխություններ մտցնող հանձնաժողովի կազմում Գ․ Օտյանին ընտրելու մասին։
Իսպանիայի առաջվա թագուհու՝ իզաբելլայի որդու մասին։
Իսպանիայի թագավորի՝ Ամեդեյի մասին։
Փետրվարի 4ին Ավստրիայի կայսրը ընդունեց Պարսից դեսպանին Միրզա-Մելքոն-խանին։
Թիերը վճռեց ճանաչել Իսպանիայի Հանրապետությունը։
Պորտուգալիան շրջաբերական ուղարկեց զանազան պետություններին։

Հրատարակութեան վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

տպ. Ծերեթելի եւ ընկ.

Տեսակ:

Հոդված

Ձեւաչափ:

pdf

Չափեր:

էջ 4

Ֆիզիկական այլ նկարագրութիւն:

53 x 35 սմ.

Լեզու:

հայերեն