Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիվ:

1879

Հատոր:

Ութերորդ տարի

Համար:

79 (Մայիսի 25 (Յունիսի 6)

Վերնագիր:

Վենիավսկու երկրորդ և վերջին համերգը Թիֆլիսի Արծրունու թատրոնում

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Խորագիր:

Ներքին տեսութիւն ; Ներքին լուրեր ; Մշակ մատենագիտութիւն

Բովանդակություն:

Ամբրոսիոս վարդապետ Ռուբինյանի Շուշի ժամանելու և նվիրատվություններ հավաքելու մասին:
Ավետիս Բաբայանի «Ուսումնարանների առողջապահության հարցեր» գրքույկի հրատարակությունը Թիֆլիսում:
«Արևելյան մամուլ» ամսագրի հունվար ամսվա համարը Թիֆլիսում ստանալու մասին:
Լևոն Տիգրանյանի «Անատոմիական բառարանի» հրատարակությունը Թիֆլիսում:
Կ. Պոլսի «Արարատյան» ընկերության օգտին Ախալքալաքից Ստեփաննոս Վարդանյանի, բժիշկ Գ. Գ. Տեր-Գրիգորյանի, Կարապետ Պիճիկյանցի փոխանցած գումարը:
Շուշիում առևտրական բանկ բացելու որոշման, նաև ռեալական դպրոցի վատթար վիճակի մասին:


Հրատարակության վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

տպ. Ա. Ա. Միխելսօնի

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 1-2

Ֆիզիկական այլ նկարագրություն:

53 x 35 սմ.

Լեզու:

հայերեն