Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիվ:

1880

Հատոր:

Իններորդ տարի

Համար:

106 (Յունիսի 24 (Յուլիսի 5)

Վերնագիր:

Թուրքիայի Կոստենդզգինի երկաթուղու համար Ռումինիային արված Անգլիայի առաջարկը

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Խորագիր:

«Մշակի» հեռագիրներ ; Միջազգային ընկերութիւններ ; Մշակ մատենագիտութիւն

Բովանդակություն:

Ս. Պետերբուրգի պետական բանկի տարադրամի փոխարժեքը։
Ալբանիայի և Չեռնոգորիայի զինված բախումները։
Բեռլինում դեսպանների համաժողովի ակտը կնքելու մասին։
Թուրքիայի բողոքը Բեռլինի համաժողովի դեմ։

Կովկասյան 2-րդ զինվորական կորպուսի գլխավոր Տեր-Ղուկասովի երկամսյա արձակուրդի մասին:
Մեծ օվկիանոսի ռուս նավատորմի ծովակալ Իսլանբեգովին գլխավոր նշանակելու մասին:
Նովոբազարի նահանգապետ Հասան փաշայի սպանությունը Բելգրադում:
Չինական բանակի դասավորությունն ու քանակը:

Հրատարակության վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

Տպ. Ա. Ա. Միխելսօնի

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 3-4

Ֆիզիկական այլ նկարագրություն:

53 x 35 սմ.

Լեզու:

հայերեն