Ցոյց տուր կառուցուածքը

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիւ:

1880

Հատոր:

Իններորդ տարի

Համար:

105 (Յունիսի 21 (Յուլիսի 3)

Վերնագիր:

Շանիչևի նոր լոկոմոբիլի ցուցադրությունը Թիֆլիսի Արծրունու թատրոնում

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Խորագիր:

Ներքին տեսութիւն ; Ներքին լուրեր ; Մշակ մատենագիտութիւն

Բովանդակութիւն:

Ալեքսանդրապոլում անձրևների պատճառով բերքի փչանալու մասին։
Ալեքսանդրապոլում Աստվածածին փայտածածկ եկեղեցին քանդելու և նորը կառուցելու որոշումը։
Գրիգոր Արծրունու «Սովը Հայաստանի մեջ» հոդվածը «Մշակում» տպելու մասին։
Երիտասարդների խմբերի պարբերական կռիվները Թիֆլիսում։
Թիֆլիսի Շավի գյուղ թաղամասում հինգ թուրքերի իրականացրած բռնության դեպքերը։
Մի մարդու ինքնասպանությունը Թիֆլիսում։
Շուշիում Անանյանցի թելի գործարանը հրդեհելու փորձի մասին։
Շուշիում անձրևների պատճառած վնասի մասին։

Հրատարակութեան վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

Տպ. Ա. Ա. Միխելսօնի

Տեսակ:

Հոդված

Ձեւաչափ:

pdf

Չափեր:

էջ 2-3

Ֆիզիկական այլ նկարագրութիւն:

53 x 35 սմ.

Լեզու:

հայերեն