Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիվ:

1880

Հատոր:

Իններորդ տարի

Համար:

101 (Յունիսի 17 (29)

Վերնագիր:

Հայաստանի չքավորների օգտին Ռուսաստանից փոխանցված ընդհանուր գումարը

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Խորագիր:

Ներքին տեսութիւն ; Ներքին լուրեր ; Մշակ մատենագիտութիւն

Բովանդակություն:

Համալսարանական նոր կանոնադրությանը չհամակրելու լուսավորության նախարար Ա. Ա. Սաբուրովի կարծիքը։
Վաքիլյանցի կողմից եկեղեցապատկան փողերը յուրացնելու մեղադրանքի առթիվ անդրադարձ «Մշակի» թ. 79-ի Ս. ստորագրությամբ նամակին։
Երևանի Դումայի նիստերի անդամների բացակայությունների մասին։
Տեր-Աբրահամյանցի կտակած գումարը Գ. Սունդուկյանի միջնորդությամբ Թիֆլիսի Գայանյան դպրոցին հանձնելու մասին։
«Մշակի» կես տարվա բաժանորդագրության վերաբերյալ խմբագրի առաջարկը։
Քաղաքական հանցագործների գործերի քննությունը հասարակ դատարանների հսկողությանը հանձնելու առաջարկ։

Հրատարակության վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

Տպ. Ա. Ա. Միխելսօնի

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 2

Ֆիզիկական այլ նկարագրություն:

53 x 35 սմ.

Լեզու:

հայերեն