Ցույց տուր կառուցվածքը

Հրապարակման մանրամասներ:

«Մշակ»-ը եղել է կովկասահայ լիբերալ-բուրժուական հոսանքի կարևոր օրգան։ Այդ հոսանքի գաղափարախոսն էր Գրիգոր Արծրունին (1845-1892թթ.)։ Նա է հիմնել և խմբագրել (1872-1892թթ.) «Մշակ» լրագիրը, որի անունով «մշակականներ» էին կոչվում հիշված հոսանքին պատկանողները։ «Մշակ»-ին աշխատակցել են Մելիքզադեն (Րաֆֆի), Գ. Չմշկյանը, Ա. Արասխանյանը, Գ. Սունդուկյանը, Սպ. Սպանդարյանը (Յունուս) , Հ. Աբելյանը, Պ. Պռոշյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Արփիարյանը (Հայկակ), Սյուլուկը (Ռ. Պատկանյան), Փ. Վարդանյանը, Մ. Միանսարյանը, Ս. Արծրունին, Գ. Բաշինջաղյանը, Շիրվանզադեն, Լեոն, Ստ. Մալխասյանը, Վ. Փափազյանը, Ն. Բյուզանդը և այլոք:

Ամսագրի կամ հրապարակման վերնագիր:

Մշակ։ Գրականական եւ քաղաքական շաբաթաթերթ

Հրապարակման ամսաթիվ:

1880

Հատոր:

Իններորդ տարի

Համար:

95 (Յունիսի 7 (19)

Վերնագիր:

Բեռլինի լրացուցիչ համաժողովին մասնակցելու Անգլիայի որոշումը

Աջակից(ներ):

Խմբ.-հրատարակիչ՝ Գրիգոր Արծրունի

Խորագիր:

Արտաքին տեսութիւն ; Արտաքին լուրեր ; Մշակ մատենագիտութիւն

Բովանդակություն:

Անգլիական դեսպան Գոշենի առաջարկներին Թուրքիայի հակառակվելու մասին։
Գերմանիայի, Իտալիայի և Ավստրո-Հունգարիայի բանակցություններն Արևելյան խնդրի շուրջ։
Թուրք-անգլիական համագործակցության նպատակով Լոնդոնի թուրքական դեսպանի արած հայտարարությունը։
Թուրքիայում բարեփոխումներ իրականացնելու առթիվ Կ. Պոլսում պատրաստվող շրջաբերականը։
Կաբուլում խաղաղություն հաստատելու նպատակով սկսված բանակցությունները։
Փարիզում պատգամավորների բացակայության պատճառով 1881թ. բյուջեի նախագիծը չքննարկելու մասին։

Հրատարակության վայրը:

Թիֆլիս

Հրատարակիչ:

Տպ. Ա. Ա. Միխելսօնի

Տեսակ:

Հոդված

Ձևաչափ:

pdf

Չափեր:

էջ 3

Ֆիզիկական այլ նկարագրություն:

53 x 35 սմ.

Լեզու:

հայերեն